Տորթ «Պելե»





Բիսկվիթի համար՝

կակաո 100գր
շաքարավազ 3 բաժակ
ձու 5 հատ
կարագ 180գր
վանիլին 1թ/գդ
սոդա 1,5թ/գդ
քացախ 1ճ/գդ
ալյուր 3 բաժակ
կեֆիր 700մլ
ցանկացած մրգային լիկյոր կամ օշարակ՝ ըստ ճաշակի
Կրեմի համար՝
կարագ 250գր
եփած խտացրած կաթ 2 բանկա
-------
Lավ խառնել կակաոն և շաքարավազը, ավելացնել ձուն և խառնել մինչև զանգվածի միատարր դառնալը:
Հալեցնել կարագը, թողնել թեթևակի հովանա և լցնել շոլոլադե զանգվածի վրա, խառնել: Ավելացնել վանիլինը, կեֆիրը (ծայրահեղ դեպքում կարելի է փոխարինել մածունով), 1ճ/գդ քացախի մեջ հանգեցրած սոդան և խառնել զանգվածը: Այնուհետև մաս առ մաս ավելացնել այուրը և խառնել մինչև միատարր զանգվածի առաջանալը: Պետք է ստացվի թթվասերի աստիճանի պինդ խմոր, ուստի ալյուրի քանակությունը կարելի է ավելացնել կամ պակասեցնել նշված չափից:

Ձևամանը (մոտ 20սմ տրամագծով) պատել բուսայուղով, ապա փռել պերգամենտային թուղթը և լցնել խմորի կեսը: Թխել ջեռոցում 35-45րոպե 180աստիճանում:
Նույն կերպ թխել երկրորդ բիսկվիթը:

Պատրաստի բիսկվիթները թողնել սառչեն, ապա բաժանել 2 շերտի: Ստացված 4շերտերից 1 հատը հարկավոր է փշրել, որպեսզի դրանով հետագայում պատեք տորթը: Սակայն, փշրանքի համար կարող եք կտրել բիսկվիթի շերտերի կողքի չորացած մասերը, փշրել դրանք և պատել տորթը՝ ստանալով այդ դեպքում 4 շերտով տորթ:

Բիսկվիթի ամեն շերտը ներծծել լիկյորով կամ օշարակով:

Կրեմի պատրաստման համար լավ հարել եփած խտացրած կաթը կարագի հետ: Խտացրած կաթը ավելացնել գդալ առ գդալ, հակառակ դեպքում կրեմը ջրիկ կստացվի:

Բիսկվիթի առաջին շերտի վրա քսել կրեմը, ապա դնել երկրորդ շերտը և այդպես շարունակ: Տորթը ամբողջությամբ պատել կրեմով, վրան շաղ տալ բիսկվիթային փշրանքները:

Պատրաստի տորթը թողնել սառնարանում նվազագույնը 4 ժամ, որից հետո միայն անցնել համտեսելուն:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․