Խոսելով արևելյան կանանց մասին մենք մինչ օրս պատկերացնում ենք հալածված էակների, որոնք ոտքից գլուխ ծածկված են շորերով։ Իրականում մեր օրերում նման կարծիքը շատ կարծրատիպային է, հատկապես եթե շատ բան իմանանք արաբական շեյխերի կանանց և դուստրերի մասին։
Հայա բինթ ալ–Հուսեյն
Հայան իրոք որ ազնվազարմ կին է։ Նա ոչ միայն Հորդանանի արքայադուտրն է, այլև Դուբայի էմիրի կինը։
Ամիրա աթ–Թավիլ
Ալադինի մասին մուլտֆիլմի Ժասմին արքայադստերը հանգիստ կարող էին Ամիրայի կերպարով ներկայացնել։ Ամիրան համարվում է արևելքի ամենագեղեցիկ կանանցից մեկը։
Ադիլա բինտ Աբդալահ
Սաուդյան Արաբիայի թագավորի դուստրը հանդես է գալիս հանուն արաբական հասարակության մեջ կանանց ավանդական դիրքի փոփոխության։
Մաիթա բինթ Մոհամեդ բեն Ռաշիդ ալ–Մաքթում
Այս աղջիկը ոչ միայն Դուբայի շեյխի դուստրն է, այլև արհեստավարժ մարզուհի։ Նա բացառապես զբաղվում է նրանով, ինչ իրեն դուր է գալիս՝ սպորտով։
Դինա Աբդուլազիզ ալ–Սաուդ
Արևելքի ամենաոճային կանանցից մեկը։ 2016–ին հենց նա է գլխավորել Vogue Arabia ամսագիրը։
Դանա ալ–Հալիֆա
Բահրեյնի արքայադուստրը, որը ոգեշնչում է աշխարհի միլիոնավոր մոդայիկ կանանց։ Նա իր բլոգն ունի, որտեղից շատ կանայք նորաձև գաղափարներ են վերցնում։
Հիդա Թալալ
Հորդանանի արքայազնի կինը հրաշալի կրթություն է ստացել։
Նա մի քանի լեզու գիտի և տարիներ շարունակ աշխատել է միջազգային լավագույն պարբերականներում։
Հիմա նա բարեգործությամբ է զբաղվում՝ հատուկ ուշադրություն դարձնելով մանկական օնկոլոգիային։
Ինչպես տեսնում եք, ժամանակակից արևելյան կանայք ոչնչով չեն զիջում արևմտյան կանանց։