Ինչպես զարգացնել հիշողությունը, հեշտ հիշել հեռախոսահամարները և ամսաթվերը





Հիշողությունը մկան չէ, սակայն այն նույնպես հնարավոր է մարզել: Դրա համար հարկավոր է փոխել գլխում տեղեկատվության կազմակերպումը:

Ինչու՞ չենք հիշում, թե երեկ նախաճաշին ինչ ենք կերել, սակայն լավ հիշում ենք դեռ դպրոցական տարիներին սովորած երգի բառերը: Ինչու՞ ենք հաճախ ինչ-որ բան մոռանում: Ինչպե՞ս ձերբազատվել դրանից:

Հեռախոսահամարներ։
Ինչու՞ ենք մոռանում. հեռախոսահամարները կարճ հիշողության «զինվորներն» են և գլխում պահպանվում են 1 րոպե կամ մի փոքր ավելի: Իհարկե, այդ ընթացքում դուք կհասցնեք այն գրանցել բջջային հեռախոսի հիշողության մեջ, սակայն եթե չեք գրանցում, ինչպե՞ս հիշել:



Միջոց. ամեն մի թվի համար որոշակի կերպար հորինեք, կապելով այն ինչ-որ ձևի (ֆորմայի) հետ: Օրինակ, 0-օղակ, 1-գրիչ, 2-սագ, 4-առագաստ և այլն: Այժմ ամեն մի հեռախոսահամարի հետ կարող եք որոշակի պատմություն կապել: Օրինակ՝ 204 – սագը ձգում էր օղակը առագաստի:

Ամսաթվեր և տարեդարձեր։
Ինչու՞ ենք մոռանում. ամսաթվերը դժվար է հիշել, քանի որ դրանք հաճախ շատ աբստրակտ են, և հնարավոր չէ դրանք ինչ-որ բանի հետ կապել:

Միջոց. ամսաթիվը կամ տարեդարձը կապեք մարդու արտաքին որևէ հատկանիշի հետ: Օրինակ՝ մեծ քթով մարդը ծնվել է դեկտեմբերի 21-ին: Մտովի պատկերացրեք սագ (2), գրիչ (1), տոնածառ (դեկտեմբեր) և այդ բոլորը կախեք նրա քթից:

Mediamag




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․