Ցանկալի չէ օգտագործել արագ պատրաստման լապշան․ դա քիմիական ռումբ է՝ ստամոքսի խոց, գաստրիտ, քաղցկեղ





Դժվար թե գտնվի մի մարդ, ով իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ չի փորձել արագ պատրաստման լապշան: Եթե ձեզ համար թանկ է ձեր և ձեր մտերմների առողջությունը, երբեք մի օգտագործեք այդ «աղբը»:

Այն պատրաստում են ամենացածրորակ հումքից, որը նույնիսկ ընտանի կենդանիներին չեն տալիս: Ի դեպ, այն արտադրամասերում, որտեղ դա արտադրվում է, աշխատողները կրում են հակագազ՝ չթունավորվելու համար, որովհետև այդտեղ օդը և փոշին շատ վնասակար են: Մի հավատացեք գովազդներին, այդ արտադրատեսակը բարձրորակ ալյուր և ձվի փոշի չի պարունակում, նույնիսկ մի գրամ: Այն պատրաստելու համար օգտագործում են բիոքիմիական միներալային հավելում, համային հավելումներ՝ քիմիական-թերապևտիկ պրեպարատներ:

Որպեսզի լապշան ունենա իբր ձվից պատրաստված տեսք, ավեացվում է գունանյութ Е-150, որը կոչվում է շաքարային կոլեր: Այս լապշայի արտադրության մեջ կիրառում են նաև գլուտամատ նատրիում՝ համի ուժեղացուցիչ, որը թմրանյութի դեր է խաղում, որովհետև դա ուտելուց հետո նորմալ սնունդը անհամ է թվում։

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ այս լապշան ուտեուց հետո բարձրանում է տրամադրությունը, արագանում է սրտի աշխատանքը և մարդը ցանկանում է էլի ու էլի ուտել:

Հատուկ սարքի օգնությամբ լապշան ստանում է ալիքների ձև, դրա շնորհիվ տուփի պարունակությունը շատ է երևում: Այնուհետև ավելացվում են տրանսճարպեր, որոնք խիստ վտանգավոր են, համարվում են ուժեղ քաղցկեղածիններ:

Ահա թե ինչ քիմիական բոմբ է իրենից ներկայացնում արագ պատրաստման լապշան: Այդ լապշայի ագրեսիվ բաղադրիչները ուղղակի «խժռում են» ստամոքսի լորձաթաղանթը և դրա օգտագործումը կարող է գաստրիտի, ստամոքսի խոցի, կոլիտի, լյարդի հիվանությունների և քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

Այս բոլորին ավելացնենք, որ արագ պատրաստման լապշան ունի բարձր կալորիականություն՝ 450 Կկալ մեկ չափաբաժնում:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․