10 լավ և ոչ այդքան լավ բաներ, որոնք մենք ժառանգում ենք մեր ծնողներից





Աչքերի գույնը, քիթը և ոտքերը՝ միակ բաները չեն, որոնք մենք ժառանգում ենք մեր մայրերից և հայրերից։ Նրանցից մենք ստանում ենք բավականին շատ բաներ, որոնցից մեկը օրինակ կոֆեին պարունակող ըմպելիքների հանդեպ թուլություն ունենալն է։

Ահա 10 բաներ, որոնց համար դուք կարող եք շնորհակալություն կամ բողոք հայտնել միմիայն ձեր ծնողներին և գենետիկային։

1. Բարձր խոլեստերին

Մենք սովոր ենք մտածել, որ բարձր խոլեստերինը կապված է սխալ սննդակարգի և ապրելակերպի հետ։ Ընդհանուր տարածված փաստը իրականում ճիշտ է և իրոք անհրաժեշտ է ամեն օր ուտել ճիշտ ուտեստներ, մրգեր և բանջարեղեններ, ինչպես նաև կանոնավոր կերպով զբաղվել սպորտով։

Սակայն իրականում բարձր խոլեստերինը փոխանցվում է գեներով։ Լինում է այնպես, որ անգամ ճիշտ ապրելակերպը չի օգնի խուսափել դրանից։

2. Ճաղատանալը

Ծնողներից մենք ժառանգում ենք մազերի հետ կապված գրեթե ամեն ինչ։ Եվ եթե նրանք ունեն ճաղատանալու խնդիր, ապա ամենայն հավանակնությամբ այն ձեզ նույնպես կփոխանցվի։

3. Մտավոր կարողությունները.

Հայնտի է, որ մտավոր կարողությունների նվազագույնը 60%-ը փոխանցվում է ժառանգաբար։ Բացի գենետիկայից, մտավոր կարողությունների վրա ազդում է նաև մոր և երեխայի կապը։ Ինչքան այդ կապը ամուր է, այդքան դժվար հանձնարարությունները երեխաները ավելի հեշտ են լուծում։

4. Սերը սուրճի հանդեպ

Այն կարող է լինել ժառանգաբար։ Գիտնականները պարզել են, որ PDSS2 գեն ունեցողներն ավելի քիչ են օգտագործում սուրճ, քան նրանք, ում մոտ այն բացակայում է։

5. Դիաբետ երեխաների և դեռահասների մոտ

Գենետիկորեն փոխանցվում է դիաբետին հակված լինելը, այլ ոչ թե հենց հիվանդությունը։ Այդ հիվանդության զարգացմանը խթանում են ՝ ճարպակալումը, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները, սթրեսը, որը ուղեկցվում է ադրենալինով և այլն։

Շաքարային դիաբետի 1 տեսակը կարող է փոխանցվել սերունդներին, դրա համար էլ առողջ ծնողներից հնարավոր է ծնվեն հիվանդ երեխաներ։

6. Դալտոնիզմ

Ավելի հաճախ՝ սա ժառանգաբար է փոխանցվում։ Այն փոխանցվում է հորից աղջկա միջոցով թոռանը։ Աղջիկը այս դեպքում համարվում է գենի կրողը, ով տարբերում է գույները և ինքը չի տառապում հիվանդությամբ։

7. Քաղցրավենիքի հանդեպ սեր չունենալը

Քաղցրավենիքի հանդեպ սեր չունենալը կարող է առաջանալ գենի մուտացիայի հետևանքով։ Լինում է այն շատ հազվադեպ, հայտնվում է միանգամից երեխայի ծնվելուց հետո։

8. Մեքենա կամ մոտոցիկլ վարելու ունակությունը

Ոչ բոլորն են ունակ լավ մեքենա վարել։ Դուք կարող եք հաջող հանձնել բոլոր թեստերը, անգիր իմանալ երթևեկության բոլոր կանոնները, սակայն վարպետորեն վարել մեքենան, այդպես էլ չեք կարողանա։ Այդ ամենի պատճառը ձեր մեջ գտնվող գեներն են, որոնք դանդաղեցնում են ռեակցիան, նվազեցնում են ուշադրությունը, ազդում են հիշողության վրա:

9. Կարճատեսություն

Եթե ձեր ծնողներից մեկը ունի այս հիվանդությունը, ապա 100-ից 50%-ով այն ազդելու է երեխայի վրա։ Երեխային չի փոխանցվում հենց հիվանդությունը, այլ երեխան ավելի հակված է այն ունենալու։

10. Հայտնիությունը և ունակությունը՝ ցանկացած շրջապատի ոգին լինելու

Այն նույնպես, ըստ գիտնականների, փոխանցվում է ծնողներից։ Նրանք անցյալում հնարավոր է՝ եղել են ուշադրության կենտրոնում։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․