YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ճիշտ ժամանակին օգություն ցուցաբերելու համար, պետք է իմանալ թե ինչպես տարբերակել ինսուլտը (ուղեղի կաթվածը)։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ինսուլտի նախանշանների մասին պատմեց Երեւանի պետական բժշկական համալսարանի Նյարդաբանության ամբիոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Մանվելյանը։
Խոսքի կտրուկ խանգարումները, դեմքի անհամաչափությունը եւ թուլությունը կարող են նախանշել ինսուլտի առաջացումը, ասաց պրոֆեսորը։ Այս նախանշաններից թեկուզ մեկի առկայության դեպքում պետք է շտապ գնալ հիվանդանոց, որտեղ բժիշկը ավելի հստակ կախտորոշի հիվանդությունը եւ կնշանակի բուժման կուրս։
Ինսուլտի այլ նախանշաններ կարող են լինել մկանների հանկարծակի թուլությունը, մարմնի մեկ կողմի թմրելը, հավասարակշռության կորուստը եւ տեսողական խանգարումները։ Հիվանդին դժվար է ծիծաղել, ժպիտը բնական չէ եւ անկանոն, հիվանդը դժվար է խոսում, իսկ լեզուն, եթե նա փորձի այն դուրս հանել, կոր կթվա։ Այս ամենը ինսուլտի նախանշաններ են։
Պրոֆեսոր Մանվելյանը նաեւ հավելեց, որ հենց առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել հիվանդանոց, ոչ ՝ պոլիկլինիկա։ Սա պայմանավորված է նրանով, որ ռեղամասային թերապեֆտը հնարավոր է միանգամից չհասկանա ինսուլտի առաջացման վտանգը, եւ դա ժամանակի կորուստ կլինի հիվանդի համար, որը կարելի էր ավելի նպատակային՝ հիվանդին բուժելու կամ վերականգնելու համար ծախսել։
«Ինսուլտի բուժումը պետք է կատարվի մասնագիտացված հիվանդանոցներում, հատուկ մասնագիտացված աշխատակազմի կողմից։ Եվ ինսուլտ ստացած հիվանդի վերականգնումը պետք է սկսել անմիջապես՝ միայն այդ դեպքում կարելի է հաջողություն ակնկալել»,- հիշեցրեց պրոֆեսորը։