YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Վլադիմիր Լևինն խորհրդային, իսկ հետո արդեն ռուսական ամենաանվանի հոգեթերապևտներից է։ Իր կարիերայի մեծ մասը նա նվիրել է սուիցիդոլոգիային, մասնակցել է «վստահության հեռախոսի» և ճգնաժամային ստացիոնարի ստեղծմանը։ Բացի այդ՝ Լևինը բազմաթիվ գրքեր է գրել լայն զանգվածների համար։ Այսօր ներկայացնում ենք նրա ամենախոսուն մեջբերումներից մի քանիսը։
1. Միայն մեկ մարդ կա աշխարհում, որ կարող է քեզ նվաստացնել, և այդ մարդը դու ինքդ ես։
2. Մարդու կամքի ուժը ես կառաջարկեի չափել «Պետք» է աստիճանների քանակով, որոնք նա կարող է անցնել դեպի իր «Ուզում եմ»-ը։
3. Ընկճախտը մի վիճակ է, երբ ավելի հեշտ է մի վագոն աղյուս դատարկելը, քան հեռախոսի լսափողը վերցնելը։
4. Վախը կարծես վախկոտ փողոցային շուն լինի, վազում է միայն նրանց հետևից, ովքեր իրենից փախչում են, և նահանջում է, երբ ուղիղ իր վրա են գալիս։
5. Կյանքից երբեք չի կարելի բացառել երեք բան՝ ռիսկը, մեղքը և երջանկության հնարավորությունը։
6. Մեր հավատն ի զորու է հնարավորությունն իրականության վերածելու։
7. Երեխայի համար խաղը կյանք է, միայն թե խաղ է կոչվում այն դեպքում, երբ մեծահասակի համար կյանքը խաղ է, պարզապես կյանք է կոչվում։
8. Զրուցակցի ամենաարժեքավոր հատկությունը լսելու ունակությունն է։
9. Հանգիստն արվեստ է։ Հանգիստը պակաս պատասխանատու աշխատանք չէ, քան հենց աշխատանքը, և հանգստանալ կարողացող մարդիկ հենց անքան են, որքան աշխատել կարողացողները. երկու ունակություններն էլ սովորաբար համընկնում են։
10. Եթե «աչքից հեռու և սրտից դուրս», ուրեմն՝ սրտում ոչինչ էլ չի եղել։
11. Այնտեղ, որտեղ սկսվում է վախը, ավարտվում է միտքը։
12. Երբեմն հարաբերությունները փրկելն ավելի դժվար է, քան կյանք փրկելը։