Ինչ տեղի կունենա, եթե օրական մեկ հատ ծիրանաչիր ուտեք


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ծիրանաչիրը շատ համեղ է, օգտակար և առողջարար։ Այն պարունակում է կալցիում, կալիում, ֆոսֆոր, վիտամին A, C, երկաթ։ Ծիրանի մեջ առկա մագնեզիումը նվազեցնում է սթրեսը և կարգավորում է մարսողությունը։ Վիտամին B-ն, մյուս կողմից, ամրացնում է նյարդերը։

Այս պտուղը հիասքանչ է այն մարդկանց համար, ովքեր ունեն բարձր խոլեստերին։ Ծիրանաչիրն ուտելիս պետք է շատ ծամել՝ այդպիսով խթանելով մարսողությունը։ Այն պաշտպանում է սիրտը և մաքրում է արյունը։

Ծիրանաչիրը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որը շատ կարևոր է ոսկորների բնական գործունեության համար։ Ներկայացնում ենք ծիրանաչրով պատրաստվող մի բաղադրատոմս, որը պայքարում է նաև քաղցկեղի դեմ։ Անհրաժեշտ բաղադրիչները՝ 200 գրամ ծիրանաչիր 100 գրամ սալորաչիր 100 գրամ ընկույզ 2 թեյի գդալ մեղր։

Պատրաստման եղանակը՝

Ծիրանաչիրը, սալորաչիրը և ընկույզը աղալ, ապա ավելացնել մեղրը և լավ խառնել։ Խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ և դնել սառնարանում։

Օգտագործման եղանակը՝

Այս հրաշք և համեղ խառնուրդից պետք է ուտել օրական 1 թեյի գդալ՝ նախաճաշից առաջ, և 1 թեյի գդալ՝ քնելուց առաջ։ Ուշադրություն․Այն չի կարելի չափից շատ ուտել, քանի որ կարող է առաջացնել փորկապություն։ Այս բաղադրատոմսը չի կարելի նաև 1 տարեկանից փոքր երեխաներին:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․