YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
ՀԱՐՑ: Իմ խնդիրը քրտնքի սուր և տհաճ հոտն է: Սովորական միջոցներն օգնում են ընդամենը մի քանի ժամ: Փորձել եմ գրեթե ամեն ինչ՝ կոշտ անտիպերսպիրանտներ, գելեր, «բնական» միջոցներ: Արդյոք կա՞ որևէ միջոց ոչ թե առատ քրտնարտադրության, այլ հենց ուժեղ հոտի դեմ:
ՊԱՏԱՍԽԱՆ: Նախ և առաջ հարկավոր է պարզել՝ արդյոք քեզ մոտ չկան հոտառության խանգարումներ և համոզվել, որ քրտնարտադրությունն ուղեկցվում է սուր հոտով: Դիմիր թերապևտին. մի շարք հիվանդություններ աչքի են ընկնում ինքնատիպ հոտով: Բժիշկը համապատասխան ստուգումներ կանցկացնի նման հավանականությունը բացառելու համար: Իսկ արդյունքների հիման վրա նա կուղարկի քեզ նևրոլոգի, էնդոկրինոլոգի կամ մեկ այլ մասնագետի մոտ: Եթե պարզվի, որ խախտումներ չկան, այցելիր կոսմետոլոգ-դերմատոլոգի. նա կօգնի ընտրել արդյունավետ միջոց:
Գալինա Մելնիչենկո, բ.գ.դ., բժիշկ-էնդոկրինոլոգ