Ինչպես պատրաստել Բուրմա արևելյան թխվածքը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Բուրման արևելյան թխվածք է։ Այն պատրաստվում է խմորի մի քանի տեսակներով։ Ներկայացնում ենք դրանցից մեկը:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Խմորը

  • 2 ձվի դեղնուց
  • 1 Ճաշի գդալ շաքարավազ
  • 200 գրամ կարագ
  • 200 գրամ թթվասեր
  • 1 թեյի գդալ սոդա
  • 3-4 բաժակ ալյուր

Միջուկը

  • 2 բաժակ մանրացրած ընկույզ
  • 0,5 բաժակ շաքարավազ
  • 1 մեծ ճաշի գդալ դարչին
  • 50 գրամ կարագ
  • 0,25 բաժակ մեղր

1. Դեղնուցները, շաքարավազը, կարագը լավ հարել, ավելացնել թթվասերը՝ մեջը ավելացրած սոդան։ Եվ լավ հարելով ավելացնել ալյուրը․ այնքան, որ ստացվի պինդ գրտնակելու խմոր: Թողնել 1 ժամ հանգստանալու:

2. Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը: Ընկույզը, շաքարավազն ու դարչինը խառնում ենք իրար:

3. Խմորը բաժանել մեծ ընկույզի չափով փոքրիկ գնդերի /մեզ մոտ ստացվեց 16 հատ/:

4. Առանձին-առանձին գրտնակել գնդերը 1,5-2մմ հաստությամբ՝ կլոր ափսեի նման:

5. Կարագը հալեցնում ենք, խմորի վրա քսում ենք հալեցրած կարագը, այնուհետև շաղ ենք տալիս միջուկը:

6. Այնուհետև վերցնում ենք 1-2 սմ տրամագծով փայտե ձող և դրանով փաթաթում ենք խմորը:

7. Մատներով հավաքեք  խմորը՝ ծալքեր տալով:

8. Այնուհետև շարում ենք թավայի մեջ և թխում 200 աստիճան ջեռոցում մոտ 10-15րոպե, մինչև բուրմաների կարմրելը: Հանում ենք ջեռոցից, տաք-տաք վրան քսում մեղրի կեսը ու նորից դնում ջեռոցը մոտ 5րոպե։ Հետո նորից վրան քսեք մեղրի մնացած մասը և թողեք սառչի։ Այսպիսի եղանակով մեր բուրմաները ձեռք են բերում փայլ:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ։

Աղբյուրը։





Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Երբ սկսես խեղդվել, այն ժամանակ էլ ստիպված կլինես սովորել լողալ... իտալական 15 միտք

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Իտալական մշակույթն ...

Ընթերցվող․․․