Երեխան հիվանդ էր, հայրը բացեց սառնարանի դուռը՝ դեղն այնտեղ դնելու համար, ու քարացավ մի պահ...


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Լավ է, երբ ամուսինները կարողանում են երջանիկ ապրել մի հարկի տակ, սակայն երբեմն լինում է այնպես, որ համատեղ կյանքը չի ստացվում և նրանք բաժանվում են: Եվ լինում է այնպես, որ բաժանվելուց հետո ամուսինները լավ հարաբերություններ են պահպանում:

Նրանք հեռանում են իրարից, օտարանում ու նույնիսկ թշնամանում...

Տղամարդը բաժանվել էր կնոջից, որի խնամքին թողել էր իրենց որդուն: Նա ժամանակ առ ժամանակ տեսնվում էր կնոջ ու որդու հետ: Նրանք մի քանի բառ էին փոխանակում, հետո մի քիչ զբոսնում էր որդու հետ ու կրկին բաժանվում էին:

Մի օր կինը խնդրեց երեխայի համար դեղորայք գնել, քանի որ դեռ աշխատավարձ չէր ստացել ու անձամբ չէր կարող գնել: Տղամարդը շտապեց դեղատուն և, գնելով դեղը, գնաց կնոջ տուն: Կինը դեղը տվեց երեխային և խնդրեց մնալ երեխայի մոտ կես ժամով, մինչև ինքը գնար աշխատավայր ու նոթբուքը բերեր տուն՝ տանը աշխատելու համար:

Նախկին ամուսինը վաղուց չէր եղել այդ տանը: Երեխան քնել էր, և նա որոշեց դեղը դնել սառարանում, քանի որ տուփի վրա գրված էր պահել սառնարանում: Նա բացեց սառնարանի դուռն ու քարացավ: Սառնարանում միայն երեխայի կերն էր դրված, ջուր ու 1 հատ բանան: Գլխիկոր կանգնեց ու մի պահ վերհիշեց, թե որքան անպիտան բաների վրա է գումար ծախսել ու ոչ մի օր չի մտածել, թե ինչի կարիք ունեն կինն ու երեխան:

Նա չէր սիրում կնոջը, այդ կինն իր երեխայի մայրն էր: Բայց եթե ինքը սիրում է իր երեխային, ապա պետք է ապահովի նաև այդ երեխայի մորը: Նա մի պահ պատկերացրեց, թե որքան դժվար է կնոջ համար, որքան քաղցած օրեր է անցկացրել ու երբեք չի բարձրաձայնել իր խնդիրների մասին: Ու որոշեց այլևս երբեք նրանց մենակ չթողնել, միշտ լինել նրանց կողքին ու հոգալ նրանց կարիքները:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․