Անհանգստացնում են ՍՊԻՏԱԿ ՄԱԶԵ՞ՐԸ․ այս մթերքները կօգնեն այդ հարցում


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Շատերը սպիտակ մազերի ի հայտ գալը համարում են բնական երևույթ, իսկ ոմանք ամեն կերպ փորձում են ազատվել դրանցից: Սպիտակ մազերից ազատվելու համար կանայք և տղամարդիկ դիմում են քիմիական ներկերի, թանկարժեք պրոցեդուրաների օգնությանը:

Արդյոք գոյություն ունե՞ն բնական բաղադրիչներ, որոնց օգնությամբ կարելի է ազատվել սպիտակ մազերից: Գիտնականները պնդում են, որ, այո, որոշ մթերքներ կարող են վերացնել սպիտակ մազերը, եթե կանոնավոր օգտագործեք դրանք:

Անհրաժեշտ է սննդակարգում ներառել ընկույզ: Այն հարուստ է պղնձով, որը կանգնեցնում է մազերի սպիտակեցման գործընթացը: Պղինձը կարևոր դեր է կատարում մելանինի արտազատման գործընթացում, հենց այս տարրն է մազերին երանգ հաղորդում:

Մասնագետները նաև պնդում են, որ ցինկը նույնպես կարևոր դեր է կատարում մազերի գույնի պահպանման հարցում: Բանջարեղենի սերմերը, պանիրը, ծովախեցգետինները հարուստ են ցինկով:

Օմեգա-3-ը ոչ միայն լավ է սրտի համար, այլև կարևոր դեր է խաղում մազերի ուժի պահպանման հարցում: Օմեգա-3-ի հրաշալի աղբյուր են ձուկն ու կանաչ տերևներով բանջարեղենները:

B12 վիտամինի ցածր մակարդակը հանգեցնում է մազերի չորության, վնասման: Այս վիտամինի անհրաժեշտ քանակը կարող եք լրացնել թռչնամսի, ձվի, պանրի, կաթի և ծովամթերքների միջոցով:

Ավելացրեք այս մթերքները ձեր սննդակարգում և զգալիորեն կլուծեք սպիտակ մազերի խնդիրը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Օրենքով քանի՞ օր արձակուրդ է հասնում ժամկետային զինծառայողին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․