Կենդանակերպի ամենաթափթփված, ամենափնթի նշանները


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Կենդանակերպի նշանների որոշ ներկայացուցիչներ աչքի են ընկնում մաքրասիրությամբ, իսկ որոշները թափթփվածությամբ, փնթիությամբ: Վերջինները, սակայն, չեն սիրում, երբ նրանց փնթի ու թափթփված են համարում: Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։ 

Նրանք նախընտրում են իրենց ստեղծագործական մարդկանց անվանել, իսկ իրենց շրջապատը բնութագրում են որպես ստեղծագործական խառնաշփոթ:

Կարիճներ
Կարիճի հյուրերը կարող են մտածել, որ նրա լավագույն ընկերը պարոն Պոպերն է: Նրա տունը փայլում է: Սակայն, երբ նրանք հեռանում են, Կարիճը մոռանում է մաքրության մասին:

Սա եսասեր նշան է, և եթե նա մտածում է, որ այսօր հոգնած է, ապա նույնիսկ սպասքը լվանալու գրոծը կթողնի հաջորդ օրվան: Եվ դա լավագույն դեպքում: վաղը վաղը կտեղափոխի սպասքը: Եվ դա լավագույնն է: Կարիճները կարծում են որ իրերի ամենահարմար տեղը աթոռն է, իսկ նրա պահարանից ոչինչ հնարավոր չէ գտնել, թեև նա համոզված է, որ այնտեղ կարգուկանոն է տիրում:

Աղեղնավոր

Աղեղնավորը շատ էներգետիկ և ակտիվ նշան է, բայց միևնույն ժամանակ կազմակերպված չէ: Մաքրությամբ զբաղվելիս, նա միաժամանակ երաժշտություն է լսում,, դիտում է հեռուստատեսությամբ ցուցադրվող հետաքրքիր որևէ ծրագիր: Հետևաբար, մաքրության արդյունքները դժվար թե գոհացուցիչ լինեն:

Նա ափսոսում է ժամանակ տրամադրել մաքրության համար: Ինչու վատնել կյանքը սառնարանից փոշին մաքրելու վրա, եթե այդ ընթացքում կարելի է հետաքրքիր բանով զբաղվել:

Առյուծ

Առյուծները ստեղծագործ մարդիկ են: Նրանք օրերը չեն պլանավորում: Նրանց հետաքրքրում են ճանապարհին հանդիպած մարդիկ ու իրադարձությունները: Առյուծը պարզապես չի նկատում խառնաշփոթ ու թափթփված վիճակը: Միևնույն ժամանակ, Առյուծները շատ ուշադիր են հագուստի նկատմամբ, տան գորգի վրա մեծ ու խոշոր աղբն ու փոշին չեն նկատի, բայց հագուստի վրա փոքրիկ թելը նրանց կարծիքով կարող է փչացնել իր հրաշալի կերպարը:

Կշեռք

Կշեռքները երկակի նշան են: Մի կողմից, Կշեռքները սիրում են, երբ իրենց շուրջը ամեն ինչ գեղեցիկ է: Մյուս կողմից, նրանք չեն սիրում իրենց մաքրությամբ զբաղվել, քանի որ մաքրելու ընթացքում նրանք ստիպված պետք է գործ ունենան կեղտի ու փոշու հետ: Կշեռքները գերադասում են մաքրության գործը դնել մեկ ուրիշի ուսերին:

Այծեղջյուր

Այծեղջյուրները լվանում և սրբում են այն ամենը, ինչ տեսնում են: Նրանց սենյակում ամեն ինչ իր տեղում է և կարելի է ասել մաքուր: Բայց եթե փորձեք բացել մառանի դուռը կամ պահարանը, ապա կտեսնեք վերին աստիճանի թափթփվածություն:

Այդպիսին են նաև հագուստի հարցում: Արտաքնապես Այծեղջյուրները շատ կոկիկ են: Բայց նրանց գրպաններում , պայուսակի մեջ խառնաշփոթ է տիրում, իսկ գեղեցիկ փայլեցված կոշիկները կարող են հագնել ծակ գուլպաներով:

Աղբյուրը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․