Թուրինջի (գրեյփֆրութի) չափազանց արդյունավետ դիետա


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Թուրինջը պատկանում է վիտամիններով հարուստ, առողջարար, ստամոքսի աշխատանքը խթանող մթերքների շարքին:

Թուրինջի դիետան բավական խիստ է, բայց հնարավորություն է տալիս մեկ շաբաթում ազատվել մինչև 5 կգ քաշից: Նախքան բուն սննդակարգին անցնելը նշենք, որ այս դիետայի ընթացքում չի կարելի օգտագործել աղ, հանքային ջուրը պետք է լինի առանց գազի, կանաչ թեյը` առանց շաքարի: Ուժեղ սովի դեպքում սննդակարգին կարելի է ավելացնել նաև անյուղ կեֆիր կամ բնական յոգուրտ:

Օր առաջին

Նախաճաշ. 1 թուրինջ, 50 գր միս, կանաչ թեյ:

Ճաշ. 1 թուրինջ, թարմ բանջարեղենից աղցան կիտրոնահյութով, թեյ կամ սուրճ:

Ընթրիք. Ջեռոցում պատրաստված հավի միս, թարմ բանջարեղենից աղցան կիտրոնահյութով, թեյ մեկ գդալ մեղրով:

Ժամը 7-ից հետո՝ կես թուրինջ:

Օր երկրորդ

Նախաճաշ. 1 թուրինջ, 2 եփած ձու, սուրճ կամ կանաչ թեյ:

Ճաշ. 1 թուրինջ, 100 գր անյուղ կաթնաշոռ:

Ընթրիք. Եփած ձուկ, մեկ կտոր հաց, թեյ մեկ գդալ մեղրով, բանջարեղենից աղցան կիտրոնահյութով:

Օր երրորդ

Նախաճաշ. 1 թուրինջ, անյուղ կաթնաշոռ, թեյ կամ սուրճ:

Ճաշ. 1 թուրինջ, բանջարեղենային ապուր մի կտոր հացով, թեյ կամ սուրճ:

Ընթրիք. Հավի եփած միս, 2 լոլիկ, մեղրով թեյ:

Քնելուց առաջ կարելի է ուտել կես թուրինջ:

Օր չորրորդ

Նախաճաշ. 1 թուրինջ, 1 եփած ձու, մեղրով թեյ կամ սուրճ:

Ճաշ. 1 թուրինջ, բանջարեղենային աղցան, թեյ կամ սուրճ:

Ընթրիք. Բանջարեղենային ապուր, թեյ կամ սուրճ կիտրոնով ու մեկ թեյի գդալ մեղրով:

Քնելուց առաջ կարելի է ուտել կես թուրինջ:

Օր հինգերորդ

Նախաճաշ. Բանանի, խնձորի ու թուրինջի աղցան, թեյ կամ սուրճ:

Ճաշ. բանջարեղենային աղցան ձեթով ու կիտրոնահյութով, թեյ կամ սուրճ:

Ընթրիք. եփած ձուկ, տոմատի հյութ:

Քնելուց առաջ կարելի է ուտել կես թուրինջ:

Դիետայի վեցերորդ ու յոթերորդ օրերին կարելի է կրկնել մյուս 5 օրերից ցանկացած երկուսի սննդակարգը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Օրենքով քանի՞ օր արձակուրդ է հասնում ժամկետային զինծառայողին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․