Ինչու է գլուխն արագ յուղոտում և ինչպես ազատվել մազերի բարձր յուղայնությունից


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Շատ կանանց տանջում է այն հարցը, թե ինչու է գլուխն արագ յուղոտում։ Եթե չոր մազերը կարելի է վերականգնել հատուկ դիմակների օգնությամբ, ապա յուղոտումը վերացնելը շատ ավելի բարդ է։ Մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է ազատվել մազերի բարձր յուղայնությունից և, ի վերջո, ամեն օր չլվանալ մազերը։

Ուշադրություն դարձրե՛ք ձեր մազերի խնամքի միջոցներին
Մասնավորապես պետք է ուշադրություն դարձնել շամպունին, բալզամին և կոնդիցիոներին։ Անհրաժեշտ է ընտրել այն խնամքի միջոցները, որոնք համապատասխանում են հենց ձեր մազերի տիպին և պետք է խուսափել այն միջոցների օգտագործումից, որոնց վրա կան «փափկեցնող», «սնուցող» կամ «ուժեղացված փայլ գրառումները»։ Պետք է հիշել, որ խնամքի միջոցների վրա տնտեսել չի կարելի։ Ձեր առողջությունն ու գեղեցկությունը կախված է ձեր ընտրած միջոցներից։

Օգտագործե՛ք կոնդիցիոներներ միայն մազերի երկայնքով
Պետք է հիշել, որ բալզամները, դիմակներն ու կոնդիցիոներները պետք է քսել միայն մազերի վրա, ոչ թե արմատների։ Կոնդիցիոներները պետք է չափավոր օգտագործել մազերի վրա առաջացող հետքերից խուսափելու համար։Մազերին անընդհատ մի՛ դիպչեք։

Հաճախ ձեռքերով դիպչելով մազերին՝ դուք առաջացնում եք բարձր յուղայնություն։ Եվ դա այն պատճառով, որ ճարպը եղունգներից անցնում է մազերին, մնում դրանց վրա և յուղոտում դրանք։
Լվացե՛ք մազերը սառը ջրով
Շատ հաճախ մազերի յուղայնությունն առաջանում է այն պատճառով, որ դուք լվանում եք մազերը տաք ջրով։ Ճարպային բջիջները տաք ջրից սկսում են ավելի ակտիվանալ, ինչի պատճառով մազերի վրա առաջանում է յուղոտ փայլ։

Ուշադրություն դարձրե՛ք սանրին
Ցանկացած սանր, անկախ ձևից և նյութից, ամեն սանրումից հետո պետք է լվանալ։ Սանրումից հետո խոզանակի վրա մնում են ճարպեր, որոնք կարող են փչացնել ձեր նոր սանրվածքը։ Հետևաբար, ձեզ համար կանոն դարձրեք ամեն անգամ խոզանակն օգտաործելուց հետո լվանալը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․