Սկեսուրնե՛ր, երբեք չասեք այս 5 բաները ձեր հարսին


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Բոլոր հասարակություններում էլ երբեմն պատահում են հայտնի սկեսուր-հարս բախումները։ Սակայն փաստ է, որ եթե երկու կողմերն էլ հնարավորինս բարեկիրթ լինեն, ոչ մի բախում էլ չի առաջանա։

Հոգեբանները հարցումներ են կատարել և պարզել, թե որ գործոնները կարող են սրել սկեսուր-հարս հարաբերությունները։ Այդ հարցումների արդյունքների հիման վրա էլ ձեզ ենք ներկայացնում 5 բան, որ ոչ մի դեպքում սկեսուրները չպետք է ասեն իրենց հարսներին։

  • Երբեք մի՛ հրահանգեք, թե ինչպես պետք է մաքրել տունը, անել այս կամ այն գործը։
  • Դադարեք նրան խոհանոցում անընդհատ նկատողություններ անել։ Եթե հարսն ինքն է խորհուրդներ հարցնում, ապա միայն այդ դեպքում կիսվեք ձեր խոհարարական փորձով։
  • Երեխային անընդհատ մի՛ վերցրեք մոր գրկից։ Երեխաները, հատկապես նորածիններն ու մանկահասակները, պետք է հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն իրենց մոր հետ, քանի որ հենց մոր գրկում են նրանք իրենց լիովին հանգիստ զգում։
  • Մի՛ խոսեք հարսի հետ այն մասին, թե ում պատրաստած ուտեստներն է ձեր որդին սիրում․․․
  • Երբ ձեր որդին ու հարսը վիճում են, անհարկի մի՛ միջամտեք։ Դա նրանց կյանքն է, իրենք կռվում են, իրենք էլ կհաշտվեն։




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Օրենքով քանի՞ օր արձակուրդ է հասնում ժամկետային զինծառայողին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․