Բնավորության ինչ վատ գծեր ունեն Աստղակերպի 12 ներկայացուցիչները


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ձեզ թվում է, թե ամեն բան գիտե՞ք Կենդանակերպի ձեր նշանի մասին։ Սխալվում եք։ Այսօր կպատմենք այնպիսի բաներ, որոնք կարդալն այնքան էլ հաճելի չի լինի։

Հիշեք, սակայն, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։ Վերաբերվեք այս խոսքերին որպես ժամանցի։

Խոյ

Դուք շատ անհամբեր եք և եթե ինչ–որ բան ուզում եք, ապա՝ հենց այսօր ու այս վայրկյանին։ Եթե դա ձեր գաղափարը չէ, ուրեմն վատ գաղափար է։ Խոյերը համոզված են, որ հանճարեղ գաղափարները միայն իրենց գլխում են ծագում։

Հաճախ ձեզ երեխայի նման եք պահում, որը կարելի է նորմալ համաարել 18 տարեկանում, բայց ոչ 40-ում։

Ցուլ

Դուք սեփականատեր և նյութապաշտ եք։ Ինչ-որ իրից բաժանվելը ձեզ համար փորձություն է։ Շատ համառ եք, և դրա դեմն առնել հնարավոր չէ։ Ցուլերը երբեմն ծույլ են, սակայն կյանքը դաժան ու անարդար է. ստիպված եք ձեզ վրա ուժ գործադրել և աշխատել։

Երկվորյակ

Դուք այնքան անկայուն և տարբեր եք, որ շրջապատողները հաճախ չեն էլ հասկանում, թե ինչ եք խոսում։ Բայց դա ձեզ չի անհանգստացնում։ Ձեզ համար աշխարհում ամենահրաշալի երաժշտությունը սեփական ձայնն է։ Այդ պատճառով էլ խլացնում եք ուրիշների խոսելու փորձերը։

Այնքան շատ հոբբիներ ունեք, որ արդյունքում չեք հասցնում ժամանակ տրամադրել դրանցից գոնե մեկին։

Խեցգետին

Ձեր տրամադրությունն օրական մի քանի անգամ փոխվում է։ Խեցգետինները շատ զգուշավոր և անվճռական են իրենց քայլերում։ Շատ զգայուն եք․ ցանկացած մանրուք, որին ուրիշները ուշադրություն չեն դարձնի, ձեզ կարող է հունից հանել։

Առյուծ

Դուք շատ եսասեր եք, բացի ձեզնից դուք ուրիշ ոչ ոքի մասին մտածել չեք կարողանում։ Եթե այս նշանի ներկայացուցիչը մտքին մի բան է դնում, աշխարհն էլ շուռ գա, պետք է հասնի դրան։

Ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը Առյուծի համար շատ խնդիրներ է ստեղծում։

Կույս

Ձեզ ոչ ոք դուր չի գալիս, քննադատում եք բոլորին ցանկացած մանրուքի համար։ Երբեմն մանրախնդիր եք, արդյունքում՝ ընկերները ձեզնից հեռանում են։

Ժամանակի մեծ մասը Կույսերը վատատեսական տրամադրության մեջ են անցկացնում, ինչը վարակում է նաև շրջապատին։

Կշեռք

Եթե երկրի վրա գոյություն ունի դժոխք, ապա դա ձեզ հետ պլաններ կազմելն է։ Իրենց անվճռականությամբ Կշեռքները կարող են ցանկացածին հանել հունից։ Դուք կարող եք հրաժարվել սեփական համոզմունքներից միայն ինչ–որ մեկին երջանկացնելու համար։

Գեղեցկությամբ ձեր տարվածությունն իհարկե գովելի է, սակայն բանն այն է, որ դա ձեզ մոտ դրսևորվում է միայն հայելու մեջ նայելիս։ Միգուցե արժե շուրջը նայել. աշխարհը պակաս գեղեցիկ չէ։

Կարիճ

Դուք հիշաչար եք, և եթե մեկը ձեզ ցավ պատճառի, նրա կյանքը դժոխքի կվերածեք։ Ձեր մանիպուլյացիաները կարող են ցանկացածին խելագարության հասցնել։ Այնպես որ, ավելի լավ է միանգամից այնպես անել, ինչպես Կարիճն է ցանկանում։ Դուք վատ տրամադրությամբ չեք լինում մի պատճառով՝ Կարիճի համար դա հոգեվիճակ է, նա միշտ է այդպիսին։

Աղեղնավոր

Դուք այնքան ուղղամիտ եք, որ ձեր կողքին մարդիկ վախենում են. դուք ամեն պահի կարող եք մարդկանց դեմքին ասել անցանկալի ճշմարտությունը։ Աղեղնավորները սիրում են ձևացնել, միայն թե իմանան ողջ ճշմարտությունը, մինչև որ ձեզ կսկսեն չվստահել։ Դուք երկու բան եք կարողանում անել. ինչ-որ մի հետաքրքիր բանով զբաղվել կամ մահացու աստիճանի ձանձրանալ։

Այծեղջյուր

Դուք այնքան եք վերահսկում ամեն բան ձեր շուրջը, որ չեք կարողանում թուլանալ։ Շատ եք սիրում խոսել տխուր և բացասական բաների մասին։ Ձեզ համար նորմալ է մարդկանց ի շահ ձեզ օգտագործելը։

Ջրհոս

Դուք սիրում եք բոլորին պատմել ձեր արդարամտության մասին, սակայն աջ ու ձախ պիտակներ եք կպցնում մարդկանց և շտապում հետևություններ անել նրանց մասին։ Ջրհոսները սիրում են երազել և ճախրել ամպերում՝ հատկապես աշխատանքային ժամերին։ Բոլորին խորհուրդներ եք տալիս՝ ինչն ինչպես անել, բայց երբեք ինքներդ չեք լսում մարդկանց խորհուրդները։

Ձկներ

Ձկները հաճախ են կորցնում իրենց կյանքի նկատմամբ վերահսկողությունը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն իրենց պետք չէ։ Այնքան եք տարվում ձեզնով, որ չեք նկատում ուրիշների խնդիրներն ու կարիքները։ Երբեմն շատ միամիտ եք լինում և դա մտածված եք անում, թե պատահական՝ պարզ չէ։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․