Քաղցր Սուջուխի պատրաստման բաղադրատոմսը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Պատրաստման եղանակը

Մեկ մետրանոց թելերի վրա շարում են թարմ ընկույզը և մի քանի օր կախում, որպեսզի լավ չորանա: Դոշաբից թանձր շփոթ են սարքում և թելի վրա շարած ընկույզը թաթախում են մեջը: Կախում են, տակը դնում փոքրիկ պնակներ, որպեսզի շարոցից ծորածները հավաքվեն մեջը: Մեկ ժամ հետո նորից են թաթախում շփոթի մեջ և կախած թողնում են, մինչև չորանալը:

Պատրաստելու համար պետք է ընտրել խոշոր, բարակ կեղև ունեցող ընկույզ, լցնել ջուրը և թողնել 5-6 ժամ: Ջրից հանել, ցամաքեցնել, զգուշությամբ ջարդել, այնպես որ չփշրվեն միջուկները, երկու կես անել և շարել մոտ 1 մետր երկարության վուշե թելի վրա:

Շարելուց հետո կախել պարանից, որ չորանա: Այդպես թողել 4- 5 օր: Շփոթը պատրաստելու համար վերցնել խաղողի խտացրած շիրա (խաղողի հյութը եփել այնքան, որ մնա իր ծավալի կեսի չափ, եթե խաղողը քաղցր է ավելի քիչ եփել): Կարելի է նաև դոշաբ օգտագործել, որը պետք Է խառնել ջրին, հավասար քանակությամբ և 30 րոպե եռացնել: Հետո ալյուրը ջրով բացել, անցկացնել թանզիֆի միջով և աստիճանաբար լցնել շիրայի կամ դոշաբի վրա: Լավ խառնել մինչև պնդանա: Պատրաստ լինելը իմանալու համար 1 գդալ շփոթ լցնել ափսեի մեջ և սառեցնել, եթե դոնդողանման է, ուրեմն պատրաստ է:

Կրակից վերցնելուց 15 րոպե առաջ ավելացնել համեմունքներ: Թելով շարած ընկույզը ընկղմել շփոթի մեջ, մի քանի վայրկյան պահել, հանել և կախել չորանալու, թողնել 30-40 րոպե, նորից ընկղմել շփոթի մեջ և նորից կախել վերջնական չորանալու համար: Կախանի տակ դնել ամաններ: Սուջուխի չորացումը տևում է 10-15 օր: Չորացած սուջուխը պետք է կտրատել 25-30 սմ երկարությամբ, թաթախել փշատի ալյուրի մեջ կամ բոված ալյուրի մեջ և պահել չոր, սառը տեղում:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․