10 պարզ կանոն, որոնց հետևելը կօգնի խուսափել կնճիռների առաջացումից ու պահպանել մաշկի երիտասարդությունը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Կնճիռներն օրգանիզմի բնական ծերացման անբաժան մասն են կազմում և սովորաբար առաջինն են հուշում այս գործընթացի մասին, ուստի զարմանալի չէ, որ երիտասարդությունը հնարավորինս երկար պահպանելու համար մարդիկ հաճախ տարատեսակ հակատարիքային միջոցներ են կիրառում կնճիռներից ազատվելու համար։

Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար հարկավոր է ավելի համալիր մոտեցում ցուցաբերել, քանի որ միայն կոսմետիկ միջոցների գործածությունը կարող է բավական արդյունավետ չլինել։

Առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս փոխել կենսակերպն ու շրջակա միջավայրը, քանի որ նման պարզ փոփոխություններն անգամ կարող են դրական անդրադառնալ մաշկի առողջության վրա։

«Ամենօրյա միջոցառումները, ինչպիսին են մաշկի պաշտպանությունն արևից ու առողջարար սննդամթերքի գործածությունը, կարող են շատ ավելի մեծ նշանակություն ունենալ մաշկի արագ ծերացման կանխարգելման համար, քան պետք էր», – նշել է մաշկաբան Միշել Գրինն Ամերիկյան մաշկաբանության ակադեմիայի պարբերականի հետ զրույցում՝ տալով նաև մի քանի պարզ ու արդյունավետ խորհուրդ մաշկի երիտասարդության պահպանման համար։

 

 

Այսպիսով՝ մաշկի թարմությունը պահպանելու, կնճիռներից ազատվելու և նորերի առաջացումը կանխելու համար մասնագետը խորհուրդ է տալիս․

Ամեն օր օգտագործել դեմքի խոնավացնող միջոցներ, որոնք պաշտպանում են նաև արևից։ Խոնավացնող քսուքները պահպանում են ջուրը մաշկի մեջ՝ ավելի երիտասարդ ու թարմ տեսք հաղորդելով։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է նախապատվությունը տալ այն քսուքներին, որոնք օժտված են նաև արևապաշտպան հատկություններով։ Սակայն հարկ է հիշել, որ դրսում գտնվելու դեպքում արևապաշտպան քսուքները հարկավոր է քսել յուրաքանչյուր երկու ժամը մեկ։

Լվանալ դեմքը հնարավորինս հազվադեպ (առավոտյան, երեկոյան և առատ քրտնարդատրության դեպքում) և նախապատվությունը տալ մաշկի խնամքի այնպիսի միջոցներին, որոնց վրա կան «հիպոալերգեն», «առանց բուրավետիչների» և «ոչ կոմեդոգեն» նշումները։

Չտրորել մաշկն ու չկիրառել խնամքի ագրեսիվ միջոցներ, որոնք այրում են կամ տհաճ զգացողություններ են առաջացնում։

Խուսափել դեմքի կրկնվող շարժումներից (հայացքը խոժոռելը, ծխելը, հեղուկները ձողիկով խմելը և այլն), որոնք կարող են նպաստել որոշակի հատվածներում կնճիռների առաջացմանը։

Երբեք չայցելել սոլյարիներ։

Խուսափել ծխախոտի գործածությունից։

Սահմանափակել ալկոհոլի գործածությունը։

Հետևել առողջ, բալանսավորված սննդակարգի, որը հարուստ է մեծ քանակությամբ թարմ մրգերով ու բանջարեղենով։ Սա կօգնի կանխել վնասվածքները, որոնք հանգեցնում են մաշկի ծերացման։

Կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարել արյան շրջանառությունը բարելավելու և իմունային համակարգն ամրապնդելու համար, ինչն էլ կօգնի մաշկին ավելի առողջ տեսք հաղորդել։

Դիտարկել ռետինոլով՝ վիտամին A-ով հարուստ քսուքների կիրառման հնարավորությունը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․