Գումարը ճիշտ խնայելու խորհուրդներ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Երբ ես երիտասարդ էի, մտածում էի, որ գլխավորը փողն է: Այժմ ես 70 տարեկան եմ և հասկանում եմ, որ չէի սխալվում: Ջիմ Ռոն

21-րդ դարում քննարկվող ամենաարդիական թեմաներից են խնայողություններն ու ներդրումները, սակայն քչերն են տիրապետում սեփական բյուջեի կառավարման արվեստին: Ստորև ներկայացնում ենք 10 խորհուրդ, թե ինչպես կարելի է խնայել.

1. Երբեք խանութ մի՛ գնացեք առանց ցուցակի:

Նախապես որոշված ապրանքային անվանացանկը հնարավորություն է տալիս խուսափել ավելորդ գնումներից՝ հատկապես կանանց պարագայում:

2. Հրաժարվե՛ք յուրաքանչյուր տեսակի վարկից: Դա կհանգեցնի միայն ավելորդ ծախսերի:

3. Սովորե՛ք բոլոր վճարումները կատարել կանխիկ փողով: Կանխիկ փողի բացակայությունը գրպանում առավել նկատելի է:

4. Երբեք մի՛ գնեք ապրանքներ, երբ քաղցած եք: Դատարկ ստամոքսը կստիպի Ձեզ գնել կրկնակի շատ ապրանքներ:

5. Եթե դեռ չեք կողմնորոշվել, թե որտեղ եք պահելու խնայված գումարը, ապա ամենայն հավանականությամբ Դուք այն կծախսեք: Առանց նպատակի գումար խնայելը բավականին բարդ է: Պետք է հստակ իմանաք, որտեղ ներդնել:

6. Մի՛ շարժվեք առաջատար ընկերությունների թելադրանքով: Խոսքը հատկապես կորպորացիաների մասին է, որոնց ապրանքանիշը մարդկանց հոգեբանության վրա առավել մեծ ազդեցություն է թողնում:

7. Եթե Ձեզ մոտ առաջանում է մեծ ցանկություն՝ ինչ-որ բան գնել, ապա սպասեք մինչև «առավոտ»: Ապրանքը գնեք միայն այն դեպքում, երբ առավոտյան դեռ ցանկություն ունեք:

8. Սովորություն դարձրեք ոչինչ չգնել աշխատավարձ ստանալու օրը: Հոգեբանների վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ օրը Դուք Ձեզ հարուստ եք զգում և կյանքին նայում եք վարդագույն ակնոցներով ՝ գնելով հաճախ այն, ինչն անհրաժեշտ չէ:

9. Մի՛ հրապուրվեք գայթակղիչ գովազդներով և «անհավանական» զեղչերով: Հատկապես Հայաստանում խորամանկությունները շատ-շատ են: Առավել նախընտրելի կլիներ կուպոնների առկայությունը:

10. Իսկ այս մեթոդը շատերին կօգնի: Էությունը կայանում է հետևյալում. մի պահ մտածենք, թե առօրյայում ինչ ծախս ենք կատարում, որը կարող ենք և չկատարել: Ենթադրենք՝ դուք ամեն օր մոտակա վաճառակետից կամ սրճարանից սուրճ եք գնում (որպես գնի հիմք ընդունենք միջինացված 300 դրամ): Տարեկան մենք սուրճի համար կծախսենք 109.500 դրամ (ՀՀ նվազագույն աշխատավարձի կրկնակին): Իսկ ի՞նչ ահռելի գումար այն կկազմի 10 տարի անց: Հիմա եկեք պատկերացնենք, որ մեկ տարի խնայել ենք մեր ամեն օրվա սուրճի գումարը, և հավաքված միջոցները, որպես ավանդ, ներդրել ենք ՀՀ առևտրային բանկերից մեկում: Այս գումարը մեզ տարեկան կբերի մոտավորապես 15.000 դրամի եկամուտ (կախված տոկոսադրույքից ): Կարելի է նաև խնայված գումարով կատարել ավելի նպատակային ծախսեր: Խնայելու սկզբունքը հենց սրանում է՝ խնայել, ներդնել և հետագայում վայելել:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․