Եղունգների հաճախակի կոտրատում, շերտավորում և անհասկանալի բծեր... Ի՞նչ հիվանդությունների նշան են


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ գեղեցիկ, երկար և խնամված եղունգներ, սակայն շատ հաճախ մեր ջանքերը զուր են անցնում, եղունգները շերտավորվում են, կոտրվում կամ նրանց վրա հայտնվում են անհասկանալի բծեր ու կետեր:

Բժիշկները համոզված են, որ եղունգները պետք է ոչ միայն խնամել, այլև պետք է մշտապես հետևել, որպեսզի հանկարծ բաց չթողնվի վերջիններիս հետ կատարվող կարևոր փոփոխություններ:

1. Գունաթափում և խամրում

Վաղուց արդեն հայտնի է, որ մարդկային օրգանիզմը հագեցած է մի շարք ցուցանիշներով, որոնց նկատմամբ հետևողական լինելով, մարդը կարող է իրեն ազատել մի շարք առողջական խնդիրներից: Այդպիսի մի ցուցանիշ էլ հանդիսանում են եղունգները: Բժիշկները համոզված են, որ եղունգները պետք է ոչ միայն խնամել, այլև պետք է մշտապես հետևել, որպեսզի հանկարծ բաց չթողնվի վերջիններիս հետ կատարվող կարևոր փոփոխություններ:

«Եթե հայտնվում են այսպիսի կետեր, դա կարող է նշանակել, որ եղունգի խոռոչում սկսվում են եղունգների մելանոմայի ախտանիշեր», - բացատրում է բժիշկը:

2. Դեղնավուն երանգ

«Եթե եղունգները ձեռք են բերել դեղնավուն երանգ, դա կարող է խոսել օրգանիզմում պսորիազի առկայության մասին»,նշում են բժիշկները: Բացի այդ, ըստ որոշ փորձագետների, դեղին եղունգները ահազանգ են, որ լյարդը առողջ չէ:

3. Կապտավուն երանգ

Ոչ պակաս մտահոգիչ է և այս ազդանշանը: Կապտավուն երանգի հայտնվելը խոսում է ցիանոզի մասին: Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետ Անդրեա Վաիլաի խոսքերով, դա կարող է նշանակել, որ օրգանիզմում ցածր է հեմոգլոբին մակարդակը, խնդիրներ կան արյան շրջանառության և շնչառական համակարգի հետ:

4. Սպիտակ կետեր

Նրանք կարող են հայտնվել ու անհետանալ: Շատերը նախընտրում են որևէ կարևորություն չտալ դրան: Եվ իզուր: Տարբեր չափերի փոքր սպիտակ բծերի ձևավորում խոսում է մարմնում ցինկի կամ կալցիումի պակասի մասին:

Ընդ որում, եթե եղունգներին սկսեն հայտնվել հորիզոնական սպիտակ բծեր, դա խոսում է երիկամների հիվանդության մասին , զգուշացնում է Ջուլիա Ցզին:. Այն բժշկության մեջ հայտնի է , լեիկոնիխիա անվամբ:

5. Լայնակի կտրվածքով «առուներ» (փոսվածքներ)

Ըստ բժշկի, եղունգի մակերեսում փոքր «առուների» առկայությունը խոսում է այն մասին, որ մարդը անընդհատ գտնվում է սթրեսային վիճակում: Երկրորդ պատճառը, նյութափոխանակության խանգարումն է, իսկ երրորդը՝ եղունգների վնասվածքը:

6. Երկարավուն գծեր

Շատ հաճախ եղունգների վրա բարակ երկարավուն գծեր հանդիպում են տարեցների մոտ: Այս երևույթը պայմանավորված է տարիքի հետ կապված օրգանիզմի փոփոխություններով: Սակայն, երբեմն այդ շերտերը կարող են առաջանալ երիտասարդների մոտ: Այս դեպքում երկարավուն գծերի հայտնվելը կարող է նշանակել, որ մարդը բավարար քանակությամբ հեղուկ չի օգտագործում:

7. Փխրուն և շերտազատվող

Այն ունի մի քանի պատճառներ: Ամենատարածված տարբերակը, ըստ բժիշկնեի դա A, E, D վիտամինների ինչպես նաև երկաթի ու ցինկի պակասն է: Բացի այդ, շերտազատվող և փխրուն եղունգները կարող է ցույց տալ էնդոկրին և սրտանոթային համակարգի խնդիրների մասին, և մասնավորապես, կարող է լինել շաքարախտի առաջին ախտանիշը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․