Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Դարչինը ավելի հզոր է, քան մարդկանց մեծամասնությունը մտածում է։ Որպեսզի դուք պատկերացում կազմեք՝ հին ժամանակներում դարչինը համարվում էր ավելի թանկարժեք, քան ոսկին։
Դարչինը ունի հակաբակտերիալ, հակաբորբոքային, հակաինֆեկցիոն միջոցներ։
Դարչինը օգնում է ձեզ լուծել առողջական այս 6 խնդիրները։
1. Կարգավորում է շաքարի մակարդակը արյան մեջ։
2-րդ կարգի դիաբետ ունեցող մարդկանց համար դարչինը պարզապես անհրաժեշտություն է։
Դարչինը խթանում է ինսուլինի ընկալիչներին և արգելք է հանդիսանում ոչ ակտիվ ֆերմենտների համար, բարելավվելով բջիջների գլյուկոզան օգտագործելու ունակությունները։
Օգտագործելով ընդամենը 1/2 թեյի գդալ օրվա մեջ 2 անգամ, առավոտյան և երեկոյան, դուք զգալիորեն կբարելավվեք ձեր առողջությունը և ինքնազգացողությունը։ Հրաշալի միտք է ավելացնել դարչինը մեկ բաժակ կակաոյի մեջ։
2. Ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։
Ձեզ մոտ մոռացկոտությու՞ն է առաջանում և կենտրոնանալու հետ խնդիրնե՞ր։ Ուրեմն մտցրեք ձեր ամենօրյա սննդակարգի մեջ կես թեյի գդալ դարչին և դուք շուտով կնկատեք արդյունքները։
3. Սրտանոթային համակարգ։
Կանոնավոր կերպով դարչնի օգտագործումը ամրացնում է արյան անոթները։ Դա զգալիորեն նվազեցնում է սրտի կաթվածի զարգացման հավանականությունը։
4. Բարելավվում է ստամոքսի և աղիքների աշխատանքը։
Դարչինը օգնում է ազատվել շատ մարսողական խնդիրներից։ Դրա օգնությամբ լավանում է ձեր մարսողությունը, անցնում է փորլուծությունը, գաստրիտը և այլն։
5. Նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանկանությունը։
Շատ հետազոտություններ հաստատում են, որ դարչինը ունակ է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի զարգացումը, ինչպես նաև օգնում է պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ, եթե հիվանդությունը արդեն կա։
6. Ակտիվացնում է արյան շրջանառությունը ։
Ձեզ մոտ վատ արյան շրջանառությու՞ն է և հաճախ են ձեռքերը և ոտքերը սառում։ Ուրեմն խմեք մեկ բաժակ կակաո և կես թեյի գդալ դարչին նախաճաշին և դուք կզգաք արդյունքները մեկ շաբաթից։
Ինչպե՞ս ճիշտ օգտագործել դարչինը։
Շատ կարևոր է։ Օգտագործեք միմիայն բնական դարչին։ Իդեալական կլինի, եթե գնեք դարչինի ձողիկներ և այն դարձնել փոշի բլենդերի օգնությամբ։
Ավելացրեք կես թեյի գդալ այս հրաշալի համեմունքից ձեր առավոտյան ըմպելիքի մեջ և դուք շատ շուտով կզգաք, ինչպես է լավանում ձեր ինքազգացողությունը և տրամադրությունը։
Դուք նաև կարող եք խառնել 2 ճաշի գդալ դարչնի փոշին 200 մլ․ բնական մեղրի հետ և օգտագործել 1 թեյի գդալ օրվա մեջ 2 անգամ։
Ցանկալի է ամեն օր ուտել մեկ թեյի գդալ դարչին։
Արգելվում է օգտագործել դարչին հղի կանանց, կրծքով կերակրող մայրերին և հիպերտոնիկներին։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: