Տան ո՞ր հատվածում և ինչպե՞ս պետք է տեղադրել սրբապատկերները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Տատիկս ինձ միշտ ասում էր, որ սրբապատկերները պետք է ճիշտ տեղում դրված լինեն: Մեր նախնիները հատուկ նշանակություն էին տալիս սրբապատկերներին և դրանք պահում էին տան ամենալավ անկյունում, այդ անկյունն անանում էին «կարմիր»: Դա տան ամենասիրված ու ամենագեղեցիկ հատվածն էր:

Հաճախ սեղանը, որի շուրջ ճաշում էր ընտանիքը, դրվում էր այդ սրբապատկերների մոտ, և այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ սրբապատկերների վրա պատկերված սրբերը դառնում էին ընտանիքի անդամները:

«Կարմիր» անկյունը տան ամենակարևոր հատվածներից է: Այդ հատվածում չպետք է դնել այլ առարկաներ, կեղտոտ իրեր, այլ պատկերներով նկարներ, քանի որ սրբապատկերների ուժը կարող է ճնշվել այդ իրերից բխող էներգիայից:

Սրբապատկերների համար լավագույն հատվածը տան արևելյան մասն է, ինչպես անում էին մեր պապերը: Եթե որոշել եք սրբապատկերը տեղադրել խոհանոցում, ապա ամեն անգամ ուտելուց առաջ աղոթեք: 

Սրբապատկերները չի կարելի տեղադրել էլեկտրոնիկայի մոտ: Դրանով նվազում է սրբապատկերի ուժը: Նրան հարգանքով վերաբերվեք, հատկացրեք առանձին, մաքուր հատված:

Շուրջը չպետք է լինեն այլ բովանդակությամբ գրքեր, այլ կրոններին վերաբերող խորհրդանիշներ, լուսանկարներ, նկարներ:

Սրբապատկերը կարելի է տեղադրել երեխայի մահճակալի մոտ, որպեսզի այն պահպանի երեխայի քունն ու հանգիստը, սակայն այնպես, որ երեխայի ձեռքը դրան չհասնի: Դա խաղալիք չէ:

Կարևոր է նաև սրբապատկերների ճիշտ տեղակայումը: Կենտրոնում միշտ պետք է լինի Հիսուսի պատկերը, աջ կողմում՝ Մարիամ աստվածածնի, իսկ ձախ կողմում՝ Հովհաննես Մկրտչի սրբապատկերները: Փրկչի սրբապատկերը պետք է լինի կենտրոնում:



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․