Որդիս չի ցանկանում ինձ հետ շփվել… ծնողի համար չկա ավելի դաժան հարված


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ես 68 տարեկան եմ: Շուտով կլրանա որդուս 35 տարին: Մենք ապրում ենք հարևանությամբ: Բայց որդիս դադարել է շփվել ինձ հետ:

Պատճառը չեմ կարողանում հասկանալ: Շարունակ ինձ հարց եմ տալիս. Ինչու՞ է այդպես, ո՞ր հարցում եմ սխալվել, ի՞նչն այնպես չեմ արել, որ որդիս այսօր չի ցանկանում ինձ հետ շփվել:

Ես նրան միայնակ եմ մեծացրել: Դեռ մանկուց միշտ հարգանքով եմ վերաբերվել նրան: Միշտ աշխատել եմ լինել նրա ընկերը: Երբեք չեմ նախատել ցածր գնահատական համար, փորձել եմ միշտ օգնել, շատ հարցերում առաջանորդվել եմ նրա ցանկությամբ: Երբեք չեմ ճնշել նրան և չեմ ծանրաբեռնել իմ խնդիրներով:

Երբ որոշեց ամուսնանալ, լուռ ընդունեցի նրա ընտրյալին, չնայած որ նա ինձ հենց առաջին հայացքից դուր չեկավ... Բայց ես բառ անգամ չասացի, նրա հետ որդիս էր ապրելու, ոչ թե ես:

Երբ ծնվեց թոռնիկս, ամեն կերպ ջանացի օգնել նրանց: Հարսիս հետ լավ հարաբերություններ ունենք: Եվ չեմ կարողանում հասկանալ, թե որն է որդուս սառնության ու անտարբերության պատճառը: Նա իմ տուն երբեք չի գալիս, նույնիսկ երբ զանգում եմ, հրավիրում եմ: Երբ նրանց տանն եմ լինում, ներս է մտնում, օտարի նման բարևում ու անցնում է իր սենյակ:

Երբեք չի հետաքրքրվում ինձնով, իմ առողջական վիճակով... բայց չէ՞ որ ես միայնակ եմ ապրում, թոշակով և շատ բաների կարիք ունեմ՝ չնայած, որ երբեք նրան չեմ ասել իմ կարիքների մասին: Նույնիսկ փորձել եմ 2 շաբաթ նրանց տուն չգնալ, բայց իմ մասին չհիշեցին ոչ տղաս, ոչ էլ հարսս:

Մի քանի անգամ փորձեցի նրա հետ անկեղծ զրուցել՝ հասկանալու համար պատճառը, բայց իզուր, նա անմիջապես ձայնը բարձրացնում է և նյարդայնանում: Ես չեմ ուզում որ, նա նյարդայնանա, բայց այս սառնասրտությունը սպանում է ինձ:

Որքան կուզեի, որ մի օր սրտացավորեն հարցներ. «Ինչպե՞ս ես մայրիկ», որքան կուզեի, որ նա գար, ինձ ուղղակի իր գիրկն առներ ու որդիական ջերմ համբույր տար:

Մինչև հոգուս խորքը ցավ եմ ապրում:



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․