Տնական Նուտելլա՝ ընդամենը մի քանի րոպեում


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ընդամենը 5 րոպե, և նուտելլան պատրաստ կլինի:

Համեղ, բնական բաղադրիչներից պատրաստված՝ ուղղակի իդեալական նախաճաշ է: Համը չի տարբերվում խանութից գնվածից:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձեթ՝ 350 մլ
  • շաքարի փոշի՝ 0,5 բաժակ
  • չոր կաթ՝ 2-3 ճ.գ.
  • ընկույզ՝ 0,5 բաժակ
  • կաթ՝ 150 մլ
  • կակաո փոշի՝ 2-3 ճ.գ.
  • վանիլին

Պատրաստման եղանակ.

Կաթը գոլացրեք, ավելացրեք շաքարն ու վանիլինը:
Հետո ավելացրեք ձեթն ու հարեք բլենդերով:
Ավելացրեք կակաոն և չոր կաթը, կրկին հարեք:
Վերջում ավելացրեք ընկույզը և հարեք:
Ահա և վերջ, ստացվում է խիտ և համեղ Նուտելլա՝ 5 րոպեում:

Բարի ախորժակ…



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․