Աչքերի ձևն ու մարդու բնավորությունը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



 

Ասում են, որ աչքերի ձևը շատ բան կարող է պատմել մարդու մասին,- գրում է MediaMag-ը։ Արդեն հետաքրքիր է չէ՞։ Դե ուրեմն եկեք տեսնենք թե ինչ կապ կա աչքերի ձևի և մարդու բնավորության միջև։

Խոշոր աչքեր


Այդպիսի աչքեր ունեցողները առնական են, խելացի, շփվող և արտիստիկ: Իրենց բնույթով առաջնորդներ են: Նրանց հատուկ է իշխանության ձգտումը, միշտ գիտեն՝ ինչի են ուզում հասնել, առանձնանում են զարմանալի աշխատունակությամբ: Որպես կանոն՝ խոշոր աչքերով մարդիկ առանց դժվարությունների հաջողության են հասնում քաղաքականության մեջ և արվեստում:
Միաժամամանակ նրանք զգայուն են, անկեղծ և բնական՝ իրենց զգացմունքներն արտահայտելիս: Իսկ եթե աչքերն անհամաչափ են խոշոր, հոնքերը հաստ են, իսկ դիմագծերը՝ կտրուկ, ապա դա վկայում է բոլորին իշխելու ձգտման ու ագրեսիվության մասին:

Խոշոր և ցայտուն աչքեր


Այդպիսի աչքերը վկայում են լավ զարգացած առաջնորդական հատկանիշների և ողջամտության մասին: Այդպիսի աչքերով տղամարդիկ եռանդուն են ու հավակնոտ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի բռնկվող են, շփվող և իշխող: Միաժամանակ երբեմն նրանք հակված են թեթևամտության, չմտածված արարքների և ռիսկի:

Խոշոր աչքեր՝ ոչ մեծ ծիածանաթաղանթով


Ոչ մեծ ծիածանաթաղանթով խոշոր աչքերը, երբ սպիտակ հատվածը երևում է ոչ միայն կողքերից, այլև ներքևից, վկայում է այն մասին, որ մարդն ունի բուռն խառնվածք և ատում է երկարաժամկետ պարտավորությունները՝ և՛ գործնական, և՛ անձնական կյանքում: Սակայն, նրանք նաև առավելություններ ունեն՝ խորաթափանց են ու շռայլ:

Փոքր աչքեր


Փոքր աչքերը վկայում են մարդու ինքնաբավության, վերլուծական մտքի, ներքին հանգստության մասին: Այդպիսի մարդկանց բնորոշ են ամուր կենսական համոզմունքներն ու համառությունը: Եթե նրանք ինչ-որ բան ցանկանում են, անպայման ստանում են: Թեև շատ լավ հարաբերություններ են ունենում շրջապատի հետ, բայց աշխատում են ուշադրության կենտրոնում չլինել: Աչքի են ընկնում նվիրվածությամբ և կյանքի հավատարիմ ուղեկից կարող են լինել: Իսկ կանայք, չնայած հավատարմությանը, նաև շատ խանդոտ են:

Կլոր աչքեր


Այդպիսի աչքերը փառքի ու հաջողության ձգտման մասին են խոսում: Պատասխանատվություն չվերցնելու ցանկությունը նրանց հաճախ է խանգարում փառքի բարձունքներին հասնել: Նման մարդիկ բռնկուն են, բայց, չնայած դրան, վրեժխնդրությունը նրանց բնորոշ չէ, քանի որ արագ էլ հանդարտվում են: Կլոր և լայն բացված աչքերը վկայում են անսովոր անկեղծության և բռնկուն բնավորության մասին:

Նշաձև աչքեր


Աչքերի նման ձևը վկայում է նուրբ կերտվածքի մասին: Նման մարդիկ պաշտում են արվեստը և գնահատում են ընկերությունը: Եթե աչքերի արտաքին անկյունները մի փոքր վեր են, նշանակում է, նրանք նվիրված և զգայուն են: Եթե անկյունները մի փոքր ներքև են, ապա մարդը հակված է մելանխոլիայի և սիրում է վիճել: Իսկ եթե վերին ու ներքին անկյունները մեկ գծի վրա են, նշանակում է, նա ինքնավստահ է, ինքնաբավ, սիրում է լռություն և հոգեկան հավասարակշռություն:

Եռանկյունաձև աչքեր

Եռանկյունաձև աչքեր ունեցողները երբեմն թեթևամիտ են, անփույթ, սիրում են խոսել, բայց այդ ամենը նրանց չի խանգարում լինել տաղանդավոր և իմաստուն: Միայն առաջին հայացքից են նրանք անկայուն: Ավելի մոտ ծանոթության ժամանակ անփութության շղարշի տակից ի հայտ են գալիս մրցակցության ձգտումը, նախանձը, ինչ- որ բանով մյուսներին գերազանցելու ցանկությունը:

Խորն ընկած աչքեր


Աչքերի այսպիսի ձև ունեցող մարդիկ նեղացկոտ են, հավասարակշռված, նրանց հատուկ է երազկոտությունը: Չեն ձգտում ռիսկի դիմել, պահպանողական են և կարողանում են հրաշալի վարվել փողի հետ: Ամեն ինչ վերլուծում են, իրենց խնդիրների մասին չեն սիրում պատմել, ցույց չեն տալիս իրենց ապրումները: Թեև շրջապատում նրանց զգուշությամբ են վերաբերվում, նրանք միշտ պատրաստ են օգնության հասնել:

Շեղ աչքեր


Աչքերի նման ձև ունենում են բարի, համբերատար ու զգացմունքային մարդիկ: Լավատեսություն, համարձակություն, ինքնավստահություն. այս որակներն են դառնում նրանց հաջողության ուղեկիցը: Շեղ աչքերով մարդիկ հակված են ռիսկի և արկածախնդրության, ինչը հաճախ է նրանց ստիպում դիմել չմտածված քայլերի:

Վեր բարձրացած արտաքին անկյուններով աչքեր


Այսպիսի աչքեր ունեցողներին հատուկ է մեծահոգությունը, համառությունը, հասարակական լավ հարաբերությունների ստեղծումը, երեխաներին լավ դաստիարակելը: Նրանք հիմնականում հաջող կարիերա են ունենում, հակված են դեպի ստեղծագործական աշխատանքը, բայց, միաժամանակ, նրանք կարող են նաև ագահ լինել:

Ներքև իջած արտաքին անկյուններով աչքեր


Աչքերի այս ձևը տխրության տպավորություն է թողնում, բայց այդ մարդիկ աչքի են ընկնում լավատեսությամբ և անսահման բարությամբ: Ավելի շատ հակված են հոգ տանել մերձավորների, քան՝ իրենց մասին: Նրանց հատուկ են վճռականությունն ու հմայքը, բայց չեն կարողանում ճիշտ որոշել առաջնահերթությունները, ինչի արդյունքում երկար ժամանակ ուրիշի խնդիրներն են լուծում:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․