Ինչ ուտել երեկոյան ժամերին. խորհուրդներ սննդաբանից


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Ընթրիքի վերաբերյալ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Ոմանք կարծում են, որ երեկոյան ժամը 18:00-ից հետո առհասարակ ընթրել պետք չէ, իսկ ոմանք առանց ժամին նայելու կարող են քնից վեր կենալ, ուտել պիցցա և կրկին քնել:

Կարելի՞ է ուշ ժամերին ընթրել, ինչպիսի՞ն պետք է լինի ճիշտ ընթրիքը, և ի՞նչ անել, եթե քնելիս քաղցի զգացողություն ես ունենում: Այս ամենի շուրջ Shantnews.am-ը զրուցել է սննդաբան, դիետոլոգ Լիլիթ Բասյանի հետ:

«Մարդկանց ամենամեծ սխալն է, որ նրանք իրենք իրենց ներշնչել են, որ նիհարելու համար ժամը 18:00-ից հետ պետք է հաց չուտեն, սակայն սա սխալ է: Նման դեպքում դուք ի սկզբանե կնիհարեք, սակայն հետո կրկին կսկսեք քաշ հավաքել»,- ասաց սննդաբանը:

 

 

Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնից 2-3 ժամ առաջ: Այսինքն` եթե մարդը պառկում է քնելու ժամը 23:00-ին, ապա վերջին անգամ պետք է սնվի ժամը 19:00-ին:

Սննդաբանի խոսքով՝ ընթրիքին հարկավոր է օգտագործել սպիտակուց, դա կարող է լինել ձու կամ ձվային սպիտակուցներ, հավի կրծքամիս, ոչ յուղոտ տավարի միս, հնդկահավի, նապաստակի, հորթի միս:

Դրա հետ մեկտեղ հարկավոր է օգտագործել բանջարեղեն: Ճիշտ կլինի միսը համադրել բանջարեղենի հետ, օրինակ` ամառային աղցանը համատեղել որևէ մսի հետ:

Լիլիթ Բասյանը նշեց, որ ընթրիքին բանջարեղենի և մսի համադրությունն այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են քաշ գցել, իսկ այն մարդիկ, ովքեր պարզապես խնդիր ունեն չգիրանալու, կարող են նաև օգտագործել բարդ ածխաջրեր օրինակ՝ մոտ 30 գրամ հնդկաձավար:

Խոսելով չափաբաժինների մասին` սննդաբանը նշեց, որ դրանք անհատական են, սակայն մսի դեպքում կարելի է որպես չափաբաժին դիտարկել յուրաքանչյուր մարդու ձեռքի ափի չափը, բանջարեղենը՝ 2 ափի չափ, իսկ ածխաջրերը կիսաբացած ձեռքի չափով:

Մեր այն հարցին, որ եթե մարդը քնելուց առաջ քաղցի զգացողություն է ունենում, պե՞տք է արդյոք մի բան ուտի, թե՞ ոչ, Լիլիթ Բասյանը պատասխանեց, որ սոված քնել պետք չէ և քանի դեռ չկա նոր սննդային սովորություն, ապա սկզբնական ժամանակահատվածում մարդը քնելուց առաջ քաղց զգալու դեպքում կարող է սնվել.

«Ճիշտ սննդային ռեժիմ ունենալու դեպքում վերջին ընթրիքը մարդուն լիովին բավարար կլինի: Մարդիկ պետք է իրենց վրա աշխատեն, որպեսզի խուսափեն սննդային կախվածությունից: Եթե, այդուհանդերձ, մարդը երեկոյան շատ քաղցած է, խորհուրդ կտամ նեխուր կամ վարունգ»:



Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Տարատեսակ օգտակար դ...

Ընթերցվող․․․