Թեփից ազատվելու 3 բնական միջոց


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Թեփը կարող է առաջանալ մեզանից յուրաքանչյուրի մազերին: Դրա պատճառը կարող է լինել սթրեսը, սխալ խնամքը և վիտամինների պակասը: Ավելի լավ է թեփից ազատվել բնական ճանապարհով, և ինչքան շուտ, այնքան լավ, հայտնում է goodhouse.ru-ն:

1. Սննդային սոդա
Ոչ հաճախ, քան շաբաթը 1 անգամ սոդայով թեթև շփեք խոնավ մազերը և գլխի մաշկը: Այն հեռացնում է մահացած բջիջների կուտակումները, աղտոտումները: Սոդայի ալկալիական հիմքը օգնում է գլխամաշկին վերադարձնելու рН առողջ բալանսը:

2. Թեյի ծառի յուղ
Թեյի ծառի յուղն ունի հակաբակտերիալ, հակասնկային և հակաբորբոքային հատկություններ: Գործում է որպես բնական հակասեպտիկ, վերացնում է թեփի առաջացման պատճառները և նրա անցանկալի ախտանիշները՝ գլխի քորը և չորությունը: Դուք կարող եք մի քանի կաթիլ ավելացնել շամպունին, իսկ ավելի լավ է դնել գիշերային դիմակ. 5-7 կաթիլ թեյի ծառի յուղ խառնեք ձեթապտղի յուղի հետ և քսեք մազարմատներին: Դա արեք շաբաթը 1 անգամ:

3. Խնձորի քացախ
Բնական քացախը օգնում է վերականգնելու գլխի մաշկի ճարպային բալանսը, վերացնում է սնկերը և բակտերիաները: Բամբակը թրջեք քացախով, և քսեք գլխի մաշկին: Թողեք 1 ժամ, ապա լվացեք:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․