Հեռախոսից կախվածություն ունենալու 5 նախանշան


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Եթե դուք ձեր ձեռքից բաց չեք թողնում ձեր սմարթֆոնը, ապա ժամանակն է, որ հասկանաք՝ այն կենսական անհրաժեշտություն է, թե կախվածություն։

Տեղեկատվության հասանելիությունը և օգտակար ծրագրերը սմարթֆոնը դարձնում են անփոխարինելի, սակայն միևնույն ժամանակ շատ ժամանակակից մարդկանց մոտ արդեն առաջացել է կախվածություն։ Ինչպիսի՞ նախանշաններ ունի սմարթֆոնից կախվածությունը։

Ամենուր գնում եք ձեր սմարթֆոնով, անգամ լոգարան

Եթե դուք անգամ լոգարանում բաց չեք թողնում ձեր հեռախոսը, ապա դա ազդանշան է, որ ձեզ մոտ կախվածություն է առաջացել։ Ավելին՝ լոգարանում ձեր հեռախոսը կարող է հայտնվել ջրի մեջ և փչանալ։

 

 

Դուք անընդհատ փնտրում եք ձեր լիցքավորիչը

Եթե ձեր հեռախոսը հաճախ է մնում առանց լիցքավորման, և դուք անընդհատ ցանկանում եք այն լիցքավորել, ապա դա նույնպես հեռախոսից կախվածության ունենալու նշան է։

Դուք չեք հասկանում, թե ինչ է տեղի ունենում և անընդհատ հարցեր եք տալիս

Երբ դուք չեք նկատում տեղի ունեցածը, անընդհատ ուսումնասիրում եք ընկերների սոցցանցերը կամ ուղղակի չեք հասկանում խոսակցության իմաստը, ապա, ամենայն հավանականությամբ, դուք սմարթֆոնից կախվածություն ունեք։

Ձեզ չի անհանգստացնում ձեր անվտանգությունը

Հասարակ օրինակներից մեկն այն է, որ ընթացքի ժամանակ հաղորդագրություն գրելիս դուք վտանգ եք ստեղծում և՛ ձեզ համար, և՛ ուրիշների։ Հատկապես վտանգավոր է, եթե դուք մեքենա վարելիս էլ եք լինում հեռախոսով։ Փողոցն անցնելիս դուք նաև կարող եք չնկատել անցնող մեքենան և վնասվել։ Եթե վերը թվարկվածներց որևէ մեկը պատահել է ձեզ հետ, ապա դուք պետք է քայլեր ձեռնարկեք կախվածության դեմ պայքարելու համար։

Ձեր սմարթֆոնում շատ են անպետք ծրագրերը

Սմարթֆոնի ծրագրերը լինում են օգտակար և անպետք։ Որքան շատ են անպետք ծրագրերը, այնքան ավելի մեծ է կախվածություն ունենալու հավանականությունը։



Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․