Ինչպես ստացվեց, որ ծննդատնից դուրս եկան մեկ երեխայով, բայց տուն մտան երկուսի հետ...


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Միշտ երազել եմ աղջիկ ունենալու մասին, բայց այդ գիշեր ծնվեց իմ երկրորդ տղան: Ծննդաբերությունից հետո ինձ տեղափոխեցին ամբողջությամբ դատարկ հիվանդասենյակ: Կիսաքնած լսեցի, ինչպես են բերում մեկ այլ ծննդկանի: Մտքումս ուրախացա՝ փաստորեն կլինի մեկը, ով ևս կհայտնվի իմ սենյակում, և ես մենակ չեմ լինի:

Աղջկա անունը Մարինա էր, ծնվել էր նրա առաջնեկը: Առավոտյան, որպես փորձառու մայրիկ, դժվար չէր շուտ արթնանալ և լոգանք ընդունել: Մարինային արթնացրեց բուժքույրը, խնդրեց պատրաստվել կերակրման․․․ Անցավ մի քանի ժամ, մենք ծանոթացանք, զրույց ունեցանք:

Հիվանդանոցում չորսօրյա օրերը շատ ուրախ էին անցնում: Հիվանդանոցից դուրսգրման օրը Մարինան անընդհատ նայում էր իր փոքրիկ աղջկան, և արցունքները գլորվում էին այտերի վրայից: Հեռախոսն անընդհատ նրա ձեռքին էր, և ինչ-որ մեկի հետ երկար ժամանակով նամակագրվում էր:

- Մարին, ինչ-որ բան այն չէ՞ քեզ հետ,- չդիմանալով հետաքրքրասիրությանը՝ հարցրեցի՝ նայելով նրա՝ արցունքից կարմրած աչքերին:

- Չեմ կարող խոսել,- լացակումած աչքերով գլուխը թաքցրեց վերմակի տակ:

Մարինան ուներ պատճառներ իրեն այդպես պահելու: Նա չէր ուզում հիվանդանոցից դուրս գրվել: Անընդհատ մտածում էր՝ երեխային թողներ հիվանդանոցու՞մ, թե՞ իր հետ տաներ:

Պարզվեց՝ հղիության յոթերորդ ամսում Մարինան բաժանվել էր ընկերոջից, նրանք ամուսնացած չեն: Ծնողներից ոչ մի օգնություն չէր սպասում, շատ վատ ընտանիքից էր: Նա ծննդատնից այլ տեղ չուներ գնալու․․․ 

- Մարինա, կուզե՞ս՝ ես քեզ օգնեմ,- զգուշորեն խոսում եմ նրա հետ: Նրան առաջարկեցի որոշ ժամանակ մեր տանն ապրել, մինչև կարողա ոտքի կանգնել:

Այդ ժամանակ չգիտեի, թե ամուսնուս ինչպես պետք է ասեմ, որ ծննդատնից երկու ծննդկան ես տուն տանելու: Ինձ հաջողվեց ամուսնուս բացատրել իրավիճակը, և որոշեցինք, որ եթե անհրաժեշտություն լինի, անգամ կարող ենք նրանց ուղարկել իմ տատիկի տուն, ով ապրում է միայնակ:

Դուրսգրման օրը միասին դուրս եկանք հիվանդանոցից, Մարինան չէր պատկերացնում, որ իր աղջկան կարող են այդպիսի ուրախությամբ և ջերմությամբ ուղեկցել տուն: 

Այսօր մեր երեխաներն արդեն մեկ տարի 9 ամսական են: Մարինայի և նրա դստեր հետ մենք ապրեցինք 5 ամիս, որից հետո նա ամուսնացավ իմ հարազատ եղբոր հետ, ինչի համար ես շատ ուրախ եմ: Երկրորդ երեխայի ծնունդի ժամանակ նա շատ հանգիստ էր, քանի որ գիտեր՝ ծննդատնից ուր պետք է վերադառնա: Անգամ մեկ վայրկյան չեմ զղջացել արածս քալի համար․․․ 

Երջանկության համար երբեմն հարկավոր է ընդամենը օգնության ձեռք մեկնել, ուրիշ ոչինչ:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․