Կուլ տալով սա` անմիջապես կքնեք, իսկ առավոտյան շատ առույգ կարթնանաք


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Իսկ դուք կարողանու՞մ եք լավ քնել: Քանի՞ անգամ եք արթնանում գիշերվա ընթացքում: Քնի պակասի արդյունքում սկսում եք ձեզ վատ զգալ․ հատկապես, եթե դա ամեն օր է կրկնվում․․․

Բարեբախտաբար, կան 3 բաղադրիչներ, որոնք կօգնեն ձեզ հանգիստ քնել, իսկ առավոտյան առույգ լինել։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 1 ճ.գ. կոկոսի յուղ
  • 1/4 թ.գ. մեղր
  • 1/8 թ.գ. ծովի աղ


Այս 3 բաղադրիչներն օգնում են օրգանիզմին հանգիստ քնել ամբողջ գիշեր: Խառնուրդը նաև նվազեցնում է սթրեսի հորմոնների քանակը, որոնք ստիպում են արթնանալ գիշերը:

Ինչպե՞ս պատրաստել և օգտագործել խառնուրդը

Վերցնել 3 բաղադրիչները

1-ին տարբերակ

Խառնել կոկոսի յուղն ու մեղրը և ավելացնել մի փոքր ծովի աղ, խառնել բոլորն իրար հետ։ Գդալով կուլ տալ խառնուրդը, վրայից ջուր խմել:

2-րդ տարբերակ

Վերցնել կոկոսի յուղը, առանձին մեղրը և վրայից ջուր խմել: Հետո կարելի է փոքր բաժակով ջրի մեջ ավելացնել ծովի աղ ու խմել:

Եթե արթնացել եք գիշերը, ապա խմեք այս խառնուրդը և կրկին կքնեք: Ինչու՞ է այն օգնում

Կոկոսի յուղ

Սնուցում է օրգանիզմը էներգիայով, թույլ չի տալիս, որ գիշերը քաղց զգաք: Նվազեցնում է շաքարի քանակն օրգանիզմում, իսկ շաքարի մեծ քանակը հիմնականում անքնության պատճառ է դառնում:

Մեղր

Օգնում է հեշտ քնել, սնուցում է ուղեղը գլիկոգենով, ինչը կանխում է սթրեսի և ադրենալինի հորմոնների առաջացումը:

Աղ

Այն նույնպես նվազեցնում է սթրեսի հորմոնների քանակը, նպաստում է էներգիայի առաջացմանը:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Տարատեսակ օգտակար դ...

Ընթերցվող․․․