Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
1. Կյանքն աղբ է. այդպիսին էլ կա
Ձեր մտքերն իսկական մարտի դաշտ են, մի վայր, որտեղ գլոբալ հակամարտություններ են առաջանում: Ձեր գլխում եղած վատատեսական կանխատեսումների մի մասը երբեք չի իրականանա, իսկ դուք դրանով թունավորում եք ձեր կյանքը: Եթե դուք չեք ցանկանում կորցնել ձեր կյանքի ուրախությունն ու հանգիստը, պարզապես հրամայեք ներքին հոռետես ձայնին լռել:
Դադարեցրեք ձեր ներքին պայքարը. դուք չեք կարող ձեր կյանքից հեռացնել կոֆլիկտն ու պայքարը, բայց կարող եք դրանք դուրս բերել ձեր գլխից:
2. Նրանք ճիշտ են, ես ոչինչ չարժեմ
Ուշադրություն մի դարձրեք ձեր շուրջը եղած բացասականին և թույլ մի տվեք, որ ուրիշի կարծիքը թունավորի ձեր մտքերը: Նայեք մարդկանց, ովքեր քննադատում են ձեզ կամ մեղադրում են ինչ-որ բանում: Ձեզ դու՞ր է գալիս՝ ինչպես են նրանք ապրում, իրենց պահում: Նրանք երջանի՞կ են: Եթե ոչ, պարզապես մոռացեք նրանց կարծիքի մասին: Նրանք նախընտրում են թունավորել իրենց և ուրիշների կյանքը, և դուք պարտավոր չեք մասնակցել դրան: Երբ ինչ-որ մեկը փորձում է ձեզ բացասականով կերակրել, անմիջապես դուրս հանեք այն ձեր մտքից՝ հենց որ խոսքը կմարի օդում:
3. Ոչինչ չի փոխվի, ամեն ինչ էլ այդպես խղճուկ կմնա կյանքում
Այդպիսի մտքից վհատություն է սկսվում, այնպես որ՝ ձեզ մի բեռնեք անհուսալի ֆատալիզմով: Դուք ինքներդ եք ընտրում՝ ինչպիսին կլինի ձեր կյանքը, բայց ընտրություն կատարելով՝ հիշեք, որ դրա համար ժամանակ կպահանջվի, փոփոխությունների վրա կարող է մեկ տարի գնալ: Շատ ավելի կարևոր է որոշել՝ ուր եք ձգտում եւ ինչ եք ուզում տեսնել արդյունքում, քան ցանկանալ արագ ստանալ այն: Կյանքը կազմված է ձեռքբերումների շարքից, և դուք միշտ լինելու եք ձեր իդեալի ճանապարհին: Կյանքում ոչ մի ստատիկ բան չկա՝ ամեն ինչ շարժվում է, զարգանում, փոխվում, և միայն ձեզնից է կախված, թե որ ուղղությամբ դա տեղի կունենա:
4. Կյանքը պետք է թեթև լինի
Այս կյանքում ամեն ինչ կա՝ ուրախություն և խաղաղություն, փորձություններ և խոչընդոտներ: Եթե դուք մշտապես խուսափում եք խոչընդոտներից եւ առճակատումներից ու չեք կարողանում պայքարել սեփական ցանկության համար, ձեր կյանքը հազիվ թե հիշեցնի ձեզ այն, ինչ ցանկանում եք տեսնել: Ծնողները կարող են երես տալ երեխային, ով ցանկանում է ամեն ինչ հիմա եւ միանգամից ունենալ, բայց կյանքը խիստ դաստիարակ է: Այնպես որ, դադարեք խռովել խնդիրներից ու սկսեք ինչ-որ բան անել:
5. Մեղավորը ուրիշն է, ոչ թե ես
Մենք հաճույքով հիշում ենք մեր ձեռքբերումների մասին, իսկ ձախողումների մեջ մեղադրում ուրիշներին, օրինակ՝ կառավարությանը, աշխատակիցներին կամ հանգամանքներին:
Պետք է հասկանալ, որ սխալներն անխուսափելի են, քանի որ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Ուստի պետք է կարողանալ ընդունել սեփական ձախողումներն ու դրանց համար պատասխանատվություն կրել: Սխալների միջոցով մարդիկ գիտելիքներ ու փորձ են ձեռք բերում, ուստի պետք չէ ոչ մեկի մեղադրել սեփական ձախողումների համար։ Արդարացիորեն գնահատեք ձեր մեղքը, համապատասխան դաս քաղեք, իսկ ձախողման մասին մոռացեք:
6. Ես չեմ վերահսկում իմ զգացմունքները
Դա ձեզ այդպես թվում է, քանի որ դուք երբեք չեք փորձել: Օրվա ընթացքում նյարդացնող շատ բաների եք հանդիպում, օրինակ՝ երկար հերթ դրամարկղի մոտ: Այս ամենը տհաճ է, բայց միայն դուք եք ընտրում՝ ինչպես դրան արձագանքել: Դուք կարող եք վերահսկել ձեր զգացմունքները եւ թույլ չտալ հունից դուրս գալ մանրուքներից:
7. Ինչպես երևում է, այնպես էլ կա
Հապճեպ որոշումներ չարժե կայացնել. շատ հաճախ առաջին տպավորությունը խաբուսիկ է լինում: Դա վերաբերում է և կյանքի իրադարձություններին, և հազիվ ծանոթ մարդկանց նկատմամբ վերաբերմունքին: Երբեմն միայն մի քանի տարվա սառը հարաբերություններից հետո են մարդիկ հասկանում, թե ինչպես են սխալվել միմյանց հարցում: Այնպես որ, մի շտապեք գնահատականների հարցում և, ընդհանրապես, ձգտեք հրաժարվել պիտակավորելուց. դրանք ձեզ զրկում են լայն մտահորիզոնից:
8. Սկսել զրոյից՝ նշանակում է պարտվել
Եթե դուք մեկ անգամ պարտություն եք կրել, մի փորձեք գործը նույնությամբ կրկնել՝ հուսալով, որ այս անգամ ձեզ բախտը կժպտա: Եթե դուք չեք փոխել միջոցները, չեք շտկել ոչ մի սխալ, ապա ամեն ինչ կկրկնվի: Մի խփվեք պատերին, դա ոչ թե ուժի մասին է վկայում, այլ՝ խելքի պակասի: Հանձնվելու և շտկումներով նորից սկսելու միջև հսկայական տարբերություն կա:
9. Չափազանց ուշ է, ես բաց եմ թողել իմ շանսը (հնարավորությունը)
Ափսոսանքը միայն նրանց մասին է, ովքեր հանձնվում են: Ամբողջ կյանքն անցնում է ճանաչման ու պայքարի վրա, և քանի դեռ դուք ողջ եք, ոչինչ ուշ չէ: Երջանիկ լինելու հնարավորությունը տրվում է ցանկացած պահի, և այն բաց չթողնելու համար շրջվեք անցյալից ու գիտակցեք ներկան: