10 գործնական խորհուրդ, որոնք կօգնեն տնտեսել սուպերմարկետում


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Սուպերմարկետները գիտեն գնորդների սովորությունները, ցանկությունները և մտադրությունները, որոնք նրանք հմտորեն օգտագործում են իրենց նպատակների համար, մարդկաց ստիպում են ավելի շատ ծախսել:

Նրանց հնարքների ցանցը չընկնելու, չխաբվելու համար պետք է իմանալ՝ ինչպես ճիշտ տնտեսել:

1. Սառնարանի ուսումնասիրություն

Նախքան խանութ գնալը՝ նայեք, թե սառնարանում ինչ կա: Այդպես կդադարեք դեն նետել սնունդը, կսովորեք մթերքը ճիշտ պահել, ավելորդ ապրանք չեք գնի:

Որքան ապրանքների սայլակը մեծ է, այնքան շատ մթերքներ կդնեք դրա մեջ: Դա տեղին է միայն եթե մեկ շաբաթվա համար եք գնումներ անում: Ամենօրյա փոքր գնումների համար փոքր զամբյուղ ընտրեք:

3. Ակցիաներ և հատուկ առաջարկներ

Որոշ առաջարկներ կարող են հետաքրքիր լինել, բայց մի մոռացեք կարդալ՝ գնապիտակի վրա ինչ է գրված մանր տառերով: Շատ հաճախ զեղչ են անում պիտանելիության սպառվող ժամկետով ապրանքների համար:

Մի ալարեք ցուցակ կազմել: Այն կօգնի չշեղվել վառ վաճառասեղանների փայլից և գնել միայն այն, ինչ անհրաժեշտ է:

5. Ներքևի և հեռավոր վաճառասեղաններ

Թանկարժեք, արագ փչացող և պակաս գնվող ապրանքներից ազատվելու համար խանութները դրանք դնում են աչքերի մակարդակով: Անհրաժեշտ ապրանքն ընտրելիս պարտադիր նայեք ներքևի և վերևի վաճառասեղաններին: Սովորաբար հենց այնտեղ են լինում թարմ և ոչ թանկարժեք մթերքներ:

6. Վառ փաթեթավորում

Ապրանքի գնի մեջ միշտ ներառված են փաթեթի և գովազդի ծախսերը: Կան շատ մթերքներ, որոնք պակաս գրավիչ փաթեթավորված են, բայց ոչնչով չեն զիջում վառ փաթեթավորմամբ նմանօրինակ ապրանքներին:

7. Երեխաների կամակորություններ

Պետք չէ երեխաներին խանութ տանել: Ծնողների համար դժվար է նրանց մերժել, ուստի ավելորդ մաստակները, անօգուտ քաղցրավենիքները լցնում են զամբյուղը: Թվում է՝ դրանք թանկ չարժեն, բայց միասին բավական գումար են կազմում:

8. Հաճախ սուպերմարկետ գնալ

Որքան հազվադեպ եք խանութ գնում, այնքան քիչ ավելորդ ապրանքներ կգնեք: Ավելի լավ է՝ շաբաթական մեկ անգամ գնումներ անել: Այդպես և՛ փող կխնայեք, և՛ ժամանակ:

Երբեք քաղցած վիճակում սուպերմարկետ չգնաք: Քաղցած վիճակում հակված եք գնելու ապրանքներ, որոնք չէիք նախատեսում:

10. Առձեռն վճարում

Բանկային քարտով վճարելը շատ հարմար է, բայց մեծ է հավանականությունը, որ չնախատեսված ծախսեր կանեք: Քարտից օգտվելիս կարող եք «չզգալ փողը» և ավել ծախսել: Խանութ գնալիս վերցրեք որոշակի գումար, որը պետք է բավարարի նախատեսված գնումների համար:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․