Ինչպես ազատվել Ընկճախտից


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Մարդուն հատուկ է ապրել այնպիսի բացասական հույզեր, ինչպիսիք են, օրինակ, տխրությունը, վիշտը, ընկճվածությունը և այլն: Սա բավականին նորմալ երևույթ է հոգեպես առողջ մարդու կյանքում: Որոշ ժամանակ անց տրամադրությունը նորից բարձրանում է, և մարդ շարունակում է ապրել իր բնականոն կյանքով: Ի հակադրություն սրա` դեպրեսիան սովորաբար տևում է ոչ թե օրեր, այլ մի քանի ամիսներ, նույնիսկ` տարիներ:

Դեպրեսիայի ժամանակ տրամադրության անկումից բացի, հիվանդի մոտ նկատվում են նաև հոռետեսություն, ակտիվության փոփոխություն, խուճապ, ուշադրության անկայունություն, մտածողության և շարժումների դանդաղում, հյուծվածություն, ինքնագնահատականի իջեցում:

1. Ձեզ համար փոքրիկ «անկյուն» ստեղծեք

Անկախ այն հանգամանքից, որ դուք ապրում եք կնոջ, ամուսնու, քրոջ կամ եղբոր հետ, տանը ունեցեք ձեր մի փոքրիկ անկյունը, ձեր աշխարհը: Այդ անկյունը «լցրեք ձեզնով», ձեր սիրելի իրերով, գրքերով: Այդ անկյունում դուք ձեզ հարմարավետ ու ապահով կզգաք: Եվ ամեն անգամ, երբ հոգնեք արտաքին աշխարհից, «առանձնացեք» ձեր աշխարհում:

 

 

2. Մնացեք մենակ

Տարածված կարծիք կա, որ դեպրեսիայի մեջ գտնվող մարդը պետք է որքան հնարավոր է շատ շփվի, խոսի, մենակ չմնա: Բայց հաճախ դա հակառակ ազդեցություն է ունենում և ավելի խորացնում դեպրեսիան: Այդ իսկ պատճառով հաճախ մենակ մնացեք ինքներդ ձեզ հետ, լսեք ձեր մտքերը, հասկացեք ինքներդ ձեզ: Մարդը ինքն իրեն բոլորից լավ է կարողանում հասկանալ ու օգնել, կողքից խորհուրդ տվողները չգիտեն` ինչն է ձեզ համար իրականում լավ, ինչը` վատ:

3. Սպորտով զբաղվեք

Կանոնավոր կերպով զբաղվեք ֆիզիկական վարժություններով: Դրանք օգնում են նվազեցնել սթրեսի և տագնապի զգացողությունը, որոնց բարձր մակարդակը կարող է ուժեղացնել դեպրեսիան: Սպորտով զբաղվելը առաջին հերթին ձեզ կշեղի տանջող մտքերից: Դուք զբաղված կլինեք և ժամանակ չեք ունենա կենտրոնանալ կպչուն մտքերի վրա: Եվ երկրորդ` սպորտով զբաղվելը շատ դրական ազդեցություն կթողնի ձեր առողջական ինքնազգացողության վրա: Հաղթահարելով դեպրեսիան` դուք կունենաք հրաշալի հոգեկան և ֆիզիկական վիճակ:

 

 

4. Օգտագործեք առողջ սնունդ և շատ ջուր խմեք

Առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց։ Սնունդն անհրաժեշտ է մարմնի աճի, զարգացման և վերականգնման համար։ Դրա համար այն պիտի լինի լիարժեք և առողջարար։ Մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձևը և սննդակարգի պահպանումը։ Մեզանից շատերը, նույնիսկ գիտենալով այս կարևոր դրույթները, չեն պահպանում դրանք՝ լուրջ վնաս հասցնելով իրենց առողջությանը: Օգտագործեք առողջ սնունդ, հատկապես՝ մրգեր, բանջարեղեն՝ հարուստ վիտամին Е-ով ու C-ով: Շատ հեղուկ օգտագործեք, ամենաքիչը օրական 4-5 բաժակ, դա օգնում է օրգանիզմից դուրս բերել վնասակար նյութերը:

5. Ժամանակ հատկացրեք «ոչինչ չանելուն»

Սա շատ կարևոր է: Օրվա մեջ գոնե 1 ժամ հատկացրեք «ոչինչ չանելուն»: «Ոչինչ չանելը» ամեն մեկը հասկանում է յուրովի` պառկեք բազմոցին, գիրք կարդացեք, հեռուստացույց նայեք, ֆիլմ նայեք, երաժշտություն լսեք, զբոսնեք... Արեք մի բան, ինչը պարտադրված չի, այլ ձեր սիրտն է ուզում:

6. Բավարար ժամանակ հատկացրեք քնին

Եթե ցերեկը քնելու հնարավորություն չունեք, ապա բավական ժամանակ հատկացրեք գիշերային քնին, պառկեք քնելու մինչև կեսգիշերը: Շատ քիչ քունը բացասաբար է ազդում ուղեղի աշխատանքի վրա: Մարդու ամեն օրվա քնի միջին տեւողությունը պետք է լինի 7,5-9 ժամ` երեխաներին մինչեւ 12 ժամ. ընդ որում, 1-2 ժամը պետք է լինի մինչեւ կեսգիշերվա ժամը, քանի որ մինչեւ կեսգիշերվա յուրաքանչյուր 1 ժամվա քունը համարժեք է կեսգիշերվանից հետո 3 ժամվա քնին: Ըստ տարբեր ուսումնասիրությունների` քունն ավելի կարեւոր է մարդու համար, քան սնունդը: Առանց սնվելու մարդ կարող է ապրել մի քանի օր կամ շաբաթ, իսկ առանց քնելու հնարավոր չէ ապրել երկու օրից ավելի:

 

 

7. Կանգ առեք

Ինչպես ասում էր Սթիվ Ջոբսը` եթե դուք ամեն օր հայելու մեջ նայելիս հարցնում եք ինքներդ ձեզ «արդյո՞ք ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ, ու ստանում եք բացասական պատասխան, կանգ առնելու ու կյանքը փոխելու ժամանակն է»: Կարողացեք կանգ առնել այն պահին, երբ զգում եք, որ ձեր ապրած կյանքը, այն, ինչ դուք անում եք, ձեր աշխատանքը, շրջապատը ձեզ դուր չեն գալիս: Մի ստիպեք ձեզ անել մի բան, որը ձերը չէ, դա դեպրեսիայի մեջ ընկնելու ամենագլխավոր ու հիմնական պատճառներից է:

Ընդհանրացնելով այս ամենը` դեպրեսիայից դուրս գալու համար պետք է`

1. Փոխեք ձեր կյանքի ոճը

- ֆիզիկական վարժություններ (սպորտ)

- բավարար քուն

- առողջ սնունդ

- ձգտում դեպի նպատակները

-փոխեք միջավայրը

-պատասխանատվություն սեփական կյանքի հանդեպ

- թուլացում

2. Փոխեք ձեր գիտակցությունը

- մտածեք - կարողացեք կանգ առնել

- տրամաբանեք

- ընտանիքի և ընկերների օգնությանը դիմեք

- աջակցություն գտեք

- ինչ-որ նոր բան արեք



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Տարատեսակ օգտակար դ...

Ընթերցվող․․․