Ինչ հաց ընտրել. Տարեկանի, թե ցորենի, սպիտակ, թե՞ հատիկավոր


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Սպիտակ հացի մեջ քիչ չէ, այսպես կոչված, «դատարկ» կալորիաների և «արագ» ածխաջրերի պարունակությունը, որոնց չարաշահումը մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի և ճարպակալման զարգացման հավանականությունը: Իսկ ահա վիտամիններն ու հանքանյութերը դրա մեջ, ի տարբերություն հատիկավորների ալյուրից պատրաստված հացի, շատ քիչ է: Իհարկե, հատիկավորներից պատրաստված հացը նույնպես ոչ բոլորին է համապատասխանում:

Փորձենք հասկանալ, թե որ դեպքում ինչպիսի հաց է ցանկալի գործածել:

Սպիտա՞կ, թե հատիկավոր

Հատիկավորից պատրաստված հացն ավելի օգտակար է համարվում, քան սպիտակը, քանի որ դրա մեջ պահպանվում են ցորենի հատիկների վիտամինները և հանքանյութերը: Ճշմարտությունն այն է, որ նման հացը ոչ բոլորի օրգանիզմին է համապատասխանում: Բավականին հետաքրքիր հետազոտության համաձայն՝ այն, թե օրգանիզմն ինչպես է մարսում հացը, կախված է աղիների միկրոբիոմի բաղադրությունից. մարդկանցից ոմանք ավելի լավ են մարսում սպիտակ հացը, մյուսները՝ հատիկավորներից պատրաստվածը:

 

 

Տարեկանի՞, թե՞ ցորենի

Տարեկանի թեփի մեջ մեծ քանակությամբ բջջանյութ, վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ են պարունակվում, ուստի թեփով տարեկանի հացը շատ օգտակար է համարվում: Այսպիսի հացը երկար ժամանակ կուշտ լինելու զգացում է ապահովում և չի առաջացնում արյան մեջ գլյուկոզայի և ինսուլինի մեծացում:

Առավել օգտակար է համարվում այն ալյուրից հացը, որը ստացվում է տարեկանի հատիկի ներքին հատվածից: Սա տարեկանի բաց գույնի (մաղած) ալյուրն է, և դրանից պատրաստված հացը նույնպես սպիտակ է:

Մարդկանց մեծ մասի մոտ ինսուլինի ամենափոքր արտազատումը և արյան մեջ շաքարի ամենակայուն մակարդակը գրանցվում է տարեկանի սպիտակ հաց գործածելուց հետո, հենց այս պատճառով այդպիսի հացը համարվում է լավագույնը, հատկապես շաքարային դիաբետով կամ նախադիաբետով մարդկանց համար:

 

 

Իսկ ո՞ր հացն է նախընտրելի նիհարողների համար

Հացի թվարկված բոլոր տարատեսակներում պարունակվում է կալորիաների գրեթե միատեսակ քանակություն, ուստի տարբերությունը մեծ չէ, թե հատկապես որ հացը կուտեք՝ փորձելով նիհարել: Բայց կա մեկ «բայց». հատիկավոր հացը՝ և՛ ցորենի, և՛ տարեկանի, ավելի «ծանր» է, արագ է հագեցնում և կուշտ լինելու երկարատև զգացում ապահովում: Ուստի նիհարողներին, ամեն դեպքում, խորհուրդ է տրվում ուտել հատիկավորներից պատրաստված հաց, քանի որ նրանք դրա մեծ քանակություն, ավելի շուտ, չեն էլ կարողանա ուտել:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․