Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Կան մարդիկ, որոնց ոտքերն ու ձեռքերը անընդհատ սառչում են, գուցե դուք նրանցից մե՞կն եք: Արդյոք դա վտանգավո՞ր երևույթ է: Ի՞նչ պետք է անել նման դեպքում:
Շատերը ձեռքերի և ոտքերի մշտապես սառած լինելու պատճառը համարում են արյան վատ շրջանառությունը, արդյո՞ք դա այդպես է: Իրականում այդ պարզաբանումը մասամբ է համապատասխանում իրականությանը: Մեր արյունատար անոթները, արյուն մատակարարելով մեր օրգանիզմի բոլոր մասերին, ապահովում են նաև մեր մարմնի ջերմաստիճանը: Երբ մարմնի ջերմաստիճանը ընկնում է, մեր մաշկի ռեցեպտորները ստիպում են գլխուղեղին միջոցներ ձեռնարկել: Վերջույթների արյունատար անոթները նեղանոմ են, ինչը հնարավորություն է տալիս պահպանել ջերմաստիճանը մարմնի ներսում, որտեղ գտնվում են բոլոր կարևոր օրգանները: Այդ գործընթացը օգնում է մեր օրգանիզմին գոյատևելու ծայրահեղ իրավիճակներում:
Սակայն որոշ մարդկանց մոտ այդ մեխանիզմը միանում է նույնիսկ շրջապատի ջերմաստիճանի աննշմար փոփոխության դեպքում: Այդ երևույթը ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ՝ կանացի հորմոնի՝ էստրոգենի անընդհատ տատանման հետևանքով:
Ցրտի հանդեպ զգայունակությունը կարող է փաստել նաև ռեյնո կոչվող հիվանդության մասին: Այդ հիվանդության դեպքում վերջույթները ոչ միայն սառչում են, այլև կապտավուն երանգ են ստանում: Բուժումը կախված է հիվանդության լրջության աստիճանից: Կան արյունատար անոթները լայնացնող հատուկ դեղամիջոցներ:
Ոտքերի և ձեռքերի անընդհատ սառչելը նաև մի շարք հիվանդությունների հետևանքով կարող է լինել, օրինակ՝ հիպոթերիոզի, շաքարախտի, գայլախտի: Արյան մեջ երկաթի քիչ պարունակությունը կամ B12 վիտամինի պակասը նույնպես կարող է հանգեցնել այդ ախտանիշին, սակայն դա ավելի հաճախ արտահայտվում է ուղեկցեղ այլ ախտանիշներով: Եթե դուք բողոքում եք միայն ձեռքերի և ոտքերի սառչելուց, փորձեք տաքացնել դրանք ֆիզիկական ակտիվությամբ: Շատ կարևոր է նաև ջրի քանակը օրգանիզմում. շատ ջուր խմեք: