Հաճարի բուժիչ հատկությունները, Հաճարով, սնկով փլավի բաղադրատոմսը (полба)


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



ՀՀ-ում տարածված են կարմրահասկ (վաղահաս) և սպիտակահասկ տարատեսակները, որոնք գարնանացան են։ Հաճարից ստացվում է լավորակ ձավար, օգտագործվում է նաև որպես կեր։ Մշակվում է հիմնականում Որոտանի ավազանի (Սյունիք), նախալեռնային (Կոտայքի մարզ, Արագածոտնի մարզ), լեռնային (Գեղարքունիքի մարզ) մարզերում։

Կերակրատեսակներ
Հայկական խոհանոցում աճարով փլավը պատրաստվում է արևածաղկի ձեթով։ Նախապես եփած հաճարը տապակում են ձեթի մեջ, ավելացնելով սոխորած։ Երկրորդ տարբերակով սոխորածի վրա ավելացնում են եռացած ջուր, լցնում հաճարը և եփում մինչև պատրաստ լինելը։

 

 

Հայաստանում հաճարով և ոչխարի մսով քաշովին լայն տարածված է Շիրակի մարզում, իսկ հաճարով քաշովին՝ Հայաստանի բոլոր մարզերում։ Կտրատած ուղոտ ոչխարի միսը եփում են սառը ջրով 10 րոպե, ավելացնում հաճարը և սոխորածը և եփում փոքր կրակի վրա։

Բուժիչ նշանակությունը
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են այս բույսի տարբեր մասերը։ Հաճարի հացն ունի թեթև լուծողական ազդեցության և խորհուրդ է տրվում փորկապության ժամանակ։

Հաճարի թեփից եփուկը խմում են լուծի, քրոնիկ բրոնխիտի դեպքում։ Ջրով կամ կաթով եփած հաճարը խմեցնում են երեխաներին ընթրիքից առաջ կամ հետո՝ որպես հակաորդային միջոց։ Ծաղիկները և հաճարի հասկերը թուրմերի և եփուկների տեսքով օգտագործում են շնչատար օրգանների (Տրախեիտ, բրոնխիտ) բուժման համար։ Թարախապալարների վրա դրած հաճարների հացը՝ թրջած տաք կաթի մեջ, արագացնում է դրանց ձևավորումը։ Տաք խմորն օգտագործում են իբրև փափկացնող և ներքաշող միջոց կոշտ և ցավոտ ուռուցքների համար։

Հաճարի հաց օգտագործողները ավելի քիչ են հակված սրտային հիվանդությունների։

 

 

Հաճարով, սնկով փլավ

Հաճարով, սնկով փլավը Հայաստանում բավականին տարածված ճաշատեսակ է։ Այն պատրաստում են հալած յուղով, ընդ որում բազմաթիվ տնային տնտեսուհիներ իրենք են պատրաստում համեղ հալած յուղ։ Սակայն որպեսզի փլավն ամբողջովին համապատասխանի պասային սեղանին, այն կարելի է պատրաստել նաև բուսական յուղով։

Պատրաստման եղանակը՝

ծովի մանր աղ – ըստ ճաշակի
շամպինիոն տեսակի թարմ սունկ – 250 գր.
սոյայի սոուս – 2 ճաշի գդալ
գլուխ սոխ – 1 հատ
սև պղպեղ` ըստ ճաշակի
հաճար – 1 բաժակ
բուսական յուղ – 4 ճաշի գդալ

Հաճարը մաքրել և լվանալ։ Սոխը կտրատել կիսալուսնաձև, կաթսայի մեջ հալեցնել բուսական յուղը, տապակել սոխը մինչև դառնա թափանցիկ։ Շամպինիոնները բարակ կտրատել, ավելացնել տապակած սոխի վրա և շարունակել տապակել ևս 5 րոպե։ Այնուհետև ավելացնել սոյայի սոուսը, խառնել, ավելացնել աղ, սև պղպեղ, պատրաստել ևս 2 րոպե։ Ավելացնել հաճարը, խառնել, 2 րոպե անց ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր։ Պակասեցնել կրակը, փակել կաթսայի կափարիչն ու եփել մոտ 20 րոպե։ Մատուցել տաք վիճակում։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․