10 առողջարար փաստ Համեմի մասին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Վիտամին A, E, C-ով, հանքային աղերով հարուստ այս բույսը բոլորս օգտագործում ենք մեր խոհանոցում և այն շատերիս սիրելին է։ Ներկայացնում ենք 10 փաստ համեմի մասին`

1. Գիտե՞ք, որ համեմի եթերայուղերը օգտագործում են օծանելիքի, իսկ ճարպերը` շոկոլադի արտադրության մեջ։

2. Այն հակասեպտիկ է, ունի ցավազրկող հատկություն։ Օգտագործվում է հիմնականում աղիքային հիվանդությունների դեմ պայքարում, ականջի ցավի, գլխացավերի դեմ պայքարում։

3. Հնում համեմի թուրմն օգտագործվում էր որպես շաքարախտը կանխարգելող միջոց։

4. Իսկ գիտե՞ք, որ համեմը մեղուներին շատ է դուր գալիս։ 1 հա համեմի դաշտից մեղուները կարող են ստեղծել 500 կգ մեղր։

 

 

5. Համեմի սերմերից պատրաստած թուրմն օգնում է լնդերի արյունահոսության ժամանակ։

6. Ավելորդ քաշ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում շատ համեմ օգտագործել, քանի որ այն օրգանիզմից հեռացնում է ,,վատ,, խոլեստերինը։

7. Պարունակում է մեծ քանակությամբ սելեն, ինչը արժեքավոր տարր է մարդու օրգանիզմի համար։

8. Համեմի սերմերն օգտագործում են երշիկեղենի, օղու, լիկյորների արտադրության մեջ։

9. Համեմը երիտասարդացնում է մաշկը, լավացնում աչքերի սպիտակ մասի գույնը, դանդաղեցնում ծերացման գործընթացը։

10. Եվ վերջում` այն օգտագործում են հելմինթոզների դեպքում, որպես ճիճվաթափ միջոց։

Եղեք առողջ



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Երեխաների ծնվելու հերթականությունն ազդում է նրանց բնավորության վրա

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․