ԿՈՒՅՍ. Աստղագուշակ 2022թ․ (24.VIII–23.IX) Կանխատեսում ձեր կենդանակերպի նշանի համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Տարին հաջող կդասավորվի, չնայած, հնարավոր է, ոչ այնպես, ինչպես սպասում էիք: Պետք կգա փորձարկումներ անելու ու փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակությունը: Ճկուն լինելն ու մարդկանց հետ պայմանավորվելու ունակությունն էլ ավելորդ չեն լինի: Տարին կապված կլինի նոր, հետաքրքիր հեռանկարների ու հնարավորությունների հետ: 



Նշանի ներկայացուցիչները ոգևորությամբ կստանձնեն նոր գործերը, հաճախ հենց աշխատասիրության շնորհիվ հաջողությունների կհասնեն այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Ինչքան 2023-ը մոտենա, այնքան կարևոր կդառնան կարգապահությունն ու պոռթկումները վերահսկելու ունակությունը: Հիմա քմահաճություններ անելու, ճակատագրից նվերներ սպասելու ու ռիսկային քայլեր անելու ժամանակը չէ: 

Զգուշությունը, շրջահայացությունը ձեր լավագույն ընկերները կլինեն: Վատ չեն դասավորվի անձնական հարաբերությունները: Մտածեք, թե ինչ է տեղի ունենում, ուշադրություն դարձրեք այն խնդիրներին, որոնք նախկինում նախընտրում էիք անտեսել: Դժվարությունները հաղթահարելի են, բայց պետք է գործեք, այլ ոչ թե սպասեք երջանիկ պատահականության:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Երեխաների ծնվելու հերթականությունն ազդում է նրանց բնավորության վրա

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․