ԿՇԵՌՔ. Աստղագուշակ 2022թ․ (24.IX–23.X) Կանխատեսում ձեր կենդանակերպի նշանի համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Տարվա սկիզբն աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել: Այդ հատվածում կարող եք հաջողությունների հասնել, լուծել կարևոր աշխատանքային խնդիրները, հետաքրքիր ծանոթություններ հաստատել, մտերիմների հետ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխել: Օգտակար կլինեն նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը. հեծանիվ հորինելու կարիք չի լինի:



Իսկ ահա հետո ավելի դժվար է լինելու, քանի որ սովորական մեթոդները անարդյունավետ կլինեն, ստիպված եք լինելու նոր բան փնտրել: Դժվարությունների ու անբարենպաստ պայմանների դեմ ինքնուրույն պայքարելն անհրաժեշտություն չի լինի, կարող եք շրջապատողներին դիմել աջակցության ու խորհուրդների խնդրանքով: Մարդիկ, ովքեր ձեզ էլի են օգնել, ուրախ կլինեն ձեզ համար օգտակար բան անել:

Տարին բարդ հուզական փորձությունների ժամանակ է լինելու: Տրամադրությունն առանց նկատելի պատճառների կարող է փչանալ, չեն բացառվում նյարդայնության նոպաները: Ինքնատիրապետումը պահպանելը օգտակար կլինի և՛ աշխատավայրում, և՛ տանը. փորձեք առանց թուլությունների մարդ ձևանալ:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․