ԱՌՅՈՒԾ. Աստղագուշակ 2022թ․ (23.VII–23.VIII) Կանխատեսում ձեր կենդանակերպի նշանի համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արդեն տարվա սկզբին դուք կենսական ուժերի ներհոսք կզգաք, որոնց կարիքը վերջին շրջանում շատ ունեիք: Բայց դա չի նշանակում, որ պետք է բոլոր գործերը միանգամից ստանձնել ու փորձել հաշված օրերի ընթացքում լրացնել բաց թողածը: Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, բայց ոչ ամեն ինչ: Հիշեք այս մասին գործողությունների ծրագիր կազմելիս: Ցանկալի է սկսել ձեզ համար ամենակարևորից: Եկել է սեփական ընտրությունը կատարելու ժամանակը, և այստեղ շրջապատողների ու նույնիսկ ամենամտերիմների խորհուրդները անօգուտ կլինեն:



Եթե տարին հնարավոր լիներ մեկ բառով բնութագրել, այդ բառը կլիներ բազմազանությունը: Դուք ձեռքերը ծալած չեք նստի, անընդհատ ինչ-որ բանով տարված կլինեք, մի լավ գաղափարը կհաջորդի մյուսին: Ցավոք, դա նաև իր վատ կողմը կունենա՝ դժվարությամբ ավարտին կհասցնեք սկսածը:

Կհաջողվի գլուխ հանել սիրելիի հետ հարաբերություններից, պարզ կդառնա այն, ինչ նախկինում թաքնվում էր ակնարկների հետևում: Ստացված տեղեկատվությունը նշանի բոլոր ներկայացուցիչների սրտով չի լինի, բայց պատրանքներից ազատվելը օգուտ կտա նույնիսկ դժգոհներին:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․