ԽՈՅ. Աստղագուշակ 2022թ․ (21.III–20.IV) Կանխատեսում ձեր կենդանակերպի նշանի համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լուրջ հույսեր մի ունեցեք, որ ձեր բոլոր ցանկություններն իրականանալու են, իսկ հաջողությունն էլ ամեն օր ուղեկցելու է ձեզ: Բայց մտածված գործողությունները, ինչպես նաև ժամանակին դրսևորած հաստատակամությունը պտուղներ կտան: Աշխատեք արտահայտությունների ու արարքների մեջ հետևողական լինել, ոչ ոքի թույլ մի տվեք ձեզ խոսքի վրա բռնել:

 

 

Տարվա առաջին կեսը գաղափարների ժամանակ է լինելու: Հաճախ դրանք ավելի շուտ համարձակ կլինեն, քան՝ լավը: Բայց հոգ չէ: Ավելի կարևոր է այն, որ դուք ոգևորվածությամբ կստանձնեք մտածածն ու չեք վշտանա, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Շատ Խոյերի այդ հատվածում պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:

Տարվա երկրորդ կեսն արդյունավետ կլինի: Պետք է շատ աշխատեք, և դուք ուրախ կլինեք դրա համար: Նոր գործերը հետաքրքիր կլինեն, նոր հնարավորություններն էլ կոգեշնչեն: Բացի այդ, օգտակար ծանոթություններ հաստատելու հնարավորություն կընձեռվի:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․