Էխինացեա. օգտակար հատկություններն ու բուժիչ կիրառումը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Հարբուխն ու կոկորդում քերվածության զգացողությունը մեզանից յուրաքանչյուրին տարին առնվազն մի քանի անգամ անհանգստացնում են: Երեխաները միջին հաշվով տարեկան 8 անգամ հիվանդանում են սուր շնչառական հիվանդություններով: Եվ զարմանալի չէ, որ այդ ախտանշանների դեպքում կիրառում են ինչպես ժողովրդական լայն տարածում ունեցող մեթոդներ (սև պղպեղով օղի, չոր մանանեխով գուլպա, քացախով մերսումներ և այլն), այնպես էլ հին և նոր սերնդի դեղամիջոցներ:

Սուր շնչառական հիվանդություններով տառապողներին ավանդական դեղամիջոցների հետ մեկտեղ բժիշկները նշանակում են այլընտրանքային բուժիչ միջոցներ, որոնց մեջ էխինացեան իր ուրույն և պատվավոր տեղն ունի: Մինչև օրս այն համարվում է մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով ամենահաճախ նշանակվող բուսական դեղամիջոցը: Մասնագետների կարծիքով այս բույսը օժտված է իմուն համակարգի բջիջների` մակրոֆագերի և նեյտրոֆիլային գրանուլոցիտների, խթանման հատկությամբ:

 

 

«Մարգագետինների հրաշք ծաղիկ», «ամերիկյան ոսկե ծաղիկ», «մայրամուտի արև». ահա այսպես են անվանում էխինացեային Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները: Հյուսիս-ամերիկյան ավանդական բժշկության մեջ էխինացեայի շատ տեսակներ վաղուց ի վեր օգտագործվում էին վերքերը մշակելու և դարմանելու, միջատների և սողունների խայթոցները մեղմելու, ինչպես նաև լուրջ ինֆեկցիոն հիվանդությունները բուժելու նպատակով:

Դեղաբանության եվրոպական ձեռնարկներում հիշատակվում են էխինացեայի երկու տարատեսակներ. Echinacea purpurea L. Moench. (ալ կարմիր էխինացեա, ալ կարմիր ռուդբեկիա) և Echinacea angustifolia DC (նեղատերև էխինացեա): Բուժման նպատակով օգտագործվում են էխինացեայի ծաղկաբույլը, տերևները, ընդերացողունն ու արմատները:



Ալ կարմիր էխինացեան գետնասող կոճղարմատով բազմամյա խոտաբույս է: Էխինացեայի ցողուններն ուղղաձիգ են, ունեն մինչև 80 սմ բարձրություն, որոնք ավարտվում են մանր զամբյուղիկներից կազմված վահանաձև ծաղկաբույլերով: Զամբյուղիկները հիշեցնում են մոտ 5 մմ-անոց թերթիկներից կազմված ծաղիկ, որի թերթիկները բաղկացած են 5 սպիտակ և վարդագույն լեզվակներից կամ 14-20 գլանաձև թերթիկներից: Արմատամերձ տերևները ունեն վարդակաձև կառուցվածք, իսկ ցողունից աճող տերևները որոշ հատվածներում երկփեղկված, իսկ որոշ հատվածներում բազմափեղկված և կարճ են: Ալ կարմիր էխինացեան հունդասերմային բույս է, որի ծաղկման շրջանը սկսվում է հունիսին իսկ սերմերը հասունանում են հուլիս ամսին: Նեղատերև էխինացեան աչքի է ընկնում առավել սուր և ամբողջական տերևներով:

Երկու տեսակ էխինացեաների հայրենիքն էլ Հյուսիսային Ամերիկան է: Ռուսաստանում ալ կարմիր էխինացեան սկսել են մշակել XIX դարի սկզբին: Էխինացեայի այս տեսակը մշակում են նաև Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում և ընդհանրապես հյուսիսին հարող շրջաններում:

Ինչպես պատրաստել թուրմեր Էխինացեայով՝ ԱՅՍՏԵՂ․



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․