ԱՍՏՂԱՑՈՒՅՑ 2022թ. Կանխատեսում՝ ձեր կենդանակերպի նշանի համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Կյանքը միշտ նոր մարտահրավերներ է բերում, և թե ինչպես կդասավորվի ամեն ինչ, կախված է նրանից, թե ինչպիսին կլինի մեր արձագանքը: Այնպես որ՝ ավելի լավ է նախապատրաստվել: Ինչպես ասում են՝ նախազգուշացվածը նախազինված է։

Յուրաքանչյուր մարդու համար ամենակարևորը կարիերան են կրթությունը, սերը, ֆինանսները և առողջությունը: 2022 թվականի աստղագուշակը ձեզ կտա այս բոլոր հարցերի ընդհանուր պատկերը։

Խոյ․

Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները 2022 թվականի առաջին եռամսյակից դանդաղ, բայց կայուն աճ կտեսնեն: Մի՛ նյարդայնացեք, մի՛ անհանգստացեք և մի՛ զարմացեք: Սկզբում գուցե ստիպված լինեք գործ ունենալ անցյալի խնդիրների ու թերությունների բեռի հետ: Բայց այս ամենը ժամանակավոր է, և դուք, անշուշտ, գլուխ կհանեք:

Քանի դեռ Սատուրն մոլորակը գտնվում է Այծեղջյուրի նշանում, ամեն ինչ լավ կլինի։ Գլխավորը համբերությունն ու աշխատասիրությունն է՝ ջուրը քարը մաշում է։ Այնուամենայնիվ, ստիպված կլինեք շատ ուշադիր հետևել ձեր կարիերային, քանի որ աստղերը կարող են խանգարել առաջընթացին։ Փաստ չէ, որ դա տեղի կունենա, բայց մի՛ մոռացեք այս փոքրիկ խոչընդոտի մասին։

Եթե ​​մտածում եք մասնագիտություն փոխելու մասին, ապա մի՛ շտապեք որոշում կայացնել 2022 թվականի առաջին եռամսյակում։ Սա սխալ ժամանակ է, ուստի չմտածված որոշումներ մի՛ կայացրեք:

 

 

Ցուլ․

Այս նշանի ներկայացուցիչներն են իրական հաջողակները 2022 թվականին։ Նրանք շատ լավ նորություններ կստանան տարեսկզբին։ Մի՞թե դա հիանալի չէ:

Ուստի աշխատեք 2022 թվականի հունվարի 1-ից ուշադիր պլանավորել ամեն ինչ՝ հանդիպումներ, միջոցառումներ և այլն։ Սա կօգնի ձեզ առավելագույն օգուտ քաղել նոր հնարավորություններից և հեռանկարներից: Ձեր հիմնական խնդիրն է համատեղել գործողություններն ու հնարավորությունները: Ամենայն հավանականությամբ հաջող ձեռնարկումները և ամենահամարձակ ծրագրերի իրականացումը տեղի կունենա։

Ամեն ինչ կախված է կոնկրետ անձից. որոշ Ցուլեր սիրում են ամեն ինչ պլանավորել կետ առ կետ, մյուսները պարզապես փորձում են բաց չթողնել ընձեռված հնարավորությունները:

Երկվորյակներ․

2022 թվականը ձեզ համար կլինի զարմանալի և եզակի։ Նույնիսկ ավելին՝ իսկապես կախարդական: Կլինի հետաքրքիր ժամանակաշրջան՝ լի երազանքներով, նախագծերով և գաղափարներով: Եվ ամեն ինչ կթափվի ձեզ վրա՝ ասես առատության եղջյուրից։

Նախկինում դուք, հավանաբար, ամենից հաճախ գնացել եք հոսքի հետ: Հիմա ամեն ինչ փոխվել է. երազի՛ր, համարձակվի՛ր, ամեն ինչ կստացվի: Արդյունքում, ինչ էլ որ սովորել եք, վերջապես կարող եք կյանքի կոչել։ Մնացեք դրական և մոտիվացված, քանի որ 2022 թվականը ձեր տարին է:

Խեցգետիններ․

2022 թվականին այս նշանի տակ ծնվածների համար շատ կարևոր է կենտրոնանալ անձնական կյանքի, ֆինանսների և կարիերայի վրա։ Այս բոլոր ոլորտները նրանց համար առանցքային նշանակություն կունենան։ Խեցգետիններն այս բնագավառներում կարող են բախվել տարբեր անկանխատեսելի հանգամանքների հետ, ուստի պետք է պատրաստ լինեն դրանց:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար 2022 թվականը քրտնաջան աշխատանքի և հաստատակամության տարի է։ Հաջողություն կլինի, սակայն, ինչպես ասում են, լճակից ձուկ հեշտությամբ չես բռնի։

Եթե ​​փորձեք առավելագույնը և վճռականություն դրսևորեք, անպայման կհասնեք այն ամենին, ինչ մտքում ունեք։ Այս տարին կարող է լինել լավագույններից մեկը ձեր կյանքում, եթե աշխատեք ձեր կյանքի բոլոր «ճակատներում»:

Առյուծ․

Առյուծի նշանի տակ ծնվածներին շատ իրադարձություններով լի տարի է սպասվում։ Նրանք պետք է ավելի շատ կենտրոնանան կարևոր որոշումների և գործողությունների կայացման վրա, այլ ոչ թե ծրագրերի պլանավորման ու զարգացման վրա:

Ամեն ինչ կախված է ձեզանից․ ջանքերն ապարդյուն չեն անցնի, գլխավորը չնահանջելն ու չհանձնվելն է։ Կարևոր է նաև չշտապելը և չհուզվելը՝ ամեն ինչ իր ժամանակն ունի։ Զգուշորեն կշռեք և հաշվի առեք յուրաքանչյուր քայլը, հակառակ դեպքում ձեր բոլոր ջանքերը կավարտվեն անհաջողությամբ:

Կույս․

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար 2022 թվականը վերելքների ու վայրէջքների տարի է։ Իրադարձությունների օրինաչափության ու կանխատեսելիության վրա հույս անգամ չես կարող ունենալ։ Այս տարին ձեզ համար լի կլինի մարտահրավերներով։

Անկախ նրանից, թե խոսքը անձնականի մասին է, թե մասնագիտականի, պետք է զգույշ լինեք: Մի՛ շտապեք որևէ գործողություն կամ քայլ անել, քանի դեռ ամեն ինչ ուշադիր չեք կշռել ու վերլուծել։ Սա կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը և կազատի սխալներից:

Շարունակությունն՝ այստեղ․



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․