9 մթերք, որոնք բնական եղանակով մաքրում են անոթները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Անոթների վիճակի վատացումը կենսական կարևոր օրգանների արյան շրջանառության խաթարման պատճառ է հանդիսանում: Աթերոսկլերոզը պաթոլոգիկ վիճակ է, որի ժամանակ անոթների պատերին աթերոսկլերոտիկ խցանումներ են լինում, որոնք դժվարացնում են արյան հոսքը և խաթարում անոթային պատի էլաստիկությունը:

Աթերոսկլերոզի ամենատարածված հետևանքներից են սրտային հիվանդություններն ու սրտային անբավարարության ձևավորումը: Կանխարգելման ու բուժման համար պետք է քչացնել խոլեստերինի բարձր պարունակություն ունեցող մթերքները, սնվել թարմ բանջարեղենով ու մրգերով ու վարել առողջ ապրելակերպ: Ստորև ներկայացնում ենք այն մթերքների ցանկը, որոնք բնական ճանապարհով մաքրում են անոթները:

Սխտոր


Սխտորն արդեն վաղուց են օգտագործում տարատեսակ հիվանդությունների բուժման համար, ներառյալ՝ սրտի հիվանդություններն ու արյան բարձր ճնշումը: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ սխտորը շատ լավ օգնում է արյունատար անոթների պատերին աթերոսկլերոտիկ խցանումների ձևավորումը կանխելու համար:

 

 

Խաղող


Ռեսվերատրոլ հակաօքսիդանտի բարձր պարունակության շնորհիվ խաղողը կարգավորում է օրգանիզմում ճարպային փոխանակությունը, քչացնում աթերոսկլերոտիկ խցանումների ու թրոմբների առաջացման հավանականությունը, կանխում սրտային հիվանդությունների զարգացումը:

Ձիթապտղի յուղ


Բժիշկների տարատեսակ հիվանդությունները հաստատել են ձիթայուղի օգտակար հատկությունները: Արդյունքում` դրա կանոնավոր գործածությունը նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի կուտակման հնարավորությունը:

Հապալաս


Շաբաթն ընդամենը 3 բաժակ հապալասի հյութն արդյունավետ կերպով հեռացնում է անոթային պատի ներքին մակերեսի խոլեստերինային կուտակումները: Հապալասը բարձրացնում է բջիջների` ճարպը կլանելու ունակությունը և թույլ չի տալիս այն կուտակել արյունատար անոթներում:

Պոմիդոր


Կորեացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ պոմիդորը մեծ քանակությամբ լիկոպեն է պարունակում, որը կանխում է անոթների պատերի կոշտացումները: Լիկոպենը հզոր հակաօքսիդանտ է, որն օժտված է հակաուռուցքային գործողությամբ ու դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Դրա կանոնավոր գործածությունը նվազեցնում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Սպանախ


Սպանախը կալիումի և ֆոլաթթվի հարուստ աղբյուր է, ինչը կանխում է հիպերտոնիան, խոլեստերինի ձևավորումը ու պաշտպանում է սրտային անբավարարության զարգացումից: Բացի դրանից, այն նաև մեծ քանակությամբ լյուտեին է պարունակում:

Կիվի և սեխ


Կիվին ու սեխը հայտնի են հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ, որոնք էֆեկտիվորեն իջեցնում են խոլեստերինի մակարդակը: 



Սեխի և կիվիի ամենօրյա, անգամ քիչ քանակությամբ գործածությունը շատ արագ կմաքրի անոթները:

Նուռ


Նուռը կանխում է աթերոսկլերոզի զարգացումը ու դանդաղեցնում է արյունատար անոթների պատերի կոշտացման գործընթացը:

Վարսակ


Վարսակը մեծ քանակությամբ լուծվող մանրաթել է պարունակում, որը խոչընդոտում է օրգանիզմում խոլեստերինի կուտակմանը: Օրական ընդամենը 1.5-2 բաժակ վարսակի շիլան ունակ է դրա պարունակությունն արյան մեջ իջեցնել 20%-ով:

Ընդհանուր առմամբ անոթները մաքրելու համար պետք չէ դիմել ծայրահեղ միջոցների ու առանձնահատուկ սննդակարգ պահպանել: Բավական է առողջ ապրելակերպ վարել ու օգտագործել վերոնշյալ մթերքները:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․