Ծնկների ցավը բուժող ժողովրդական միջոցներ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



1. Եթե ցավում են ծնկները, ապա պետք է վերցնել ծովաբողկի տերև, սուզել եռման ջրի մեջ, 2-3 ժամ դնել ծնկներին: Դրանք քաշում են ցավը, և այն անցնում է: Բուժման կուրսը 7 օր է: Ծովաբողկի օգտակար հատկանիշների մասին կարդացեք նաև այստեղ:

2. Եթե վնասված են ոտքերի հոդերը, տնտեսական օճառաջրով կոմպրեսներ պետք է դնել ու թողնել ողջ գիշեր: Վերցրեք դենատուրատ ու կերոսին՝ հավասար չափաբաժիններով, լցրեք ապակյա տարրաների մեջ, այնտեղ դրեք նաև 3-4 թարմ, շատ կծու պղպեղ: Տարրան ամուր փակեք, թողեք, որ տաք տեղում թրմվի մեկ ամիս:

 

 

Առավոտյան և երեկոյան հոդերին քսեք այս ժողովրդական միջոցը: Լցրեք ձեռքի ափի մեջ ու դրանով հանգամանորեն տրորեք հոդերը: Կրկնեք գործողությունները ևս մեկ անգամ: Դրանից հետո այդ հատվածը պետք է լավ կապել բրդյա կտորով մինչև հաջորդ անգամ քսելը: Բուժումը շարունակել մինչև ցավի իսպառ անհետացումը: Մինչև օգտագործելը տարան լավ թափ տվեք:

3. Ծնկների ցավի դեպքում պատրաստեք հետևյալ խառնուրդը` 50 գ կամֆորա, 100 գ սպիրտ, 50 գ մանանեխ, 100 գ ձվի սպիտակուց: Անհրաժեշտ է նախ սպիրտի մեջ լուծել կամֆորան, հետո ավելացնել մանանեխը: Սպիտակուցն առանձին են հարում ու խառնելով`ավելացնում ամենավերջինը: Այս խառնուրդով քնելուց առաջ տրորեք հոդերը:

4. Հաջորդ ժողովրդական դեղամիջոցը: Գարնանը հավաքեք խատուտիկի 130 ծաղիկներ, վրան լցրեք օդեկոլոն, պինդ փակեք, 40 օր դրեք մութ տեղում: Այս միջոցը քսեք ցավող տեղերին: Օգնում է:

5. Լավ են օգնում խոզի ճարպով կոմպրեսները: Գիշերը ծնկների վրա դրեք թարմ խոզի ճարպ, կապեք ու քնեք: Առավոտյան վիրակապը հանեք, երեկոյան կրկին դրեք խոզի ճարպի թարմ կտոր: Ճարպը մաշկի վրայի անցքերի միջոցով քաշում է աղը: Ցավն անցնում է հինգանգամյա պրոցեդուրայից հետո:

 

 

6. Կարտոֆիլի ծաղկման շրջանում չոր եղանակին պոկել ծաղիկները ու ստվերում չորացնել: Այդ ծաղիկներից վերցնել մեկ ճաշի գդալ, վրան 2 բաժակ եռման ջուր լցնել, 3 ժամ թողնել` մնա թերմոսի մեջ, ապա քամել:

Օրական 3 անգամ`ուտելուց կես ժամ առաջ, խմել կես բաժակ: Բուժումը շարունակել 21 օր:

Կարելի է կարտոֆիլի չորացրած ծաղիկների վրա օդեկոլոն լցնել ու մութ տեղում թողնել 2-3 շաբաթ: Թուրմը լավ քսել բորբոքված մասերին՝ արթրիտի, օստեոխոնդրոզի, ռադիկուլիտի դեպքում: Շատ լավ օգնում է ծնկների ցավի դեպքում:

7. Ցավեր լինելու դեպքում խառնեք թվով 12 ճաշի գդալ ամիակ, 3 ճաշի գդալ ջուր, 1 թեյի գդալ մեղր, ավելացրեք գարու ալյուր, եթե չկա՝ ցորենի, խառնեք, լոշիկի պես բացեք, դրեք ցավող հոդի վրա ու կապեք բրդյա տաք շալով:

8. Եթե ծնկները շատ ուժեղ են ցավում, պետք է վերցնել 2 թարմ հավի ձու և 2 ճաշի գդալ

9 տոկոսանոց սպիրտ, լավ հարել: Կտորը թրջել այդ խառնուրդի մեջ ու դնել խնդրահարույց տեղերին: Վրայից կապել կարմիր բրդյա կտոր: Պրոցեդուրաները կրկնել 10-12 օր շարունակ:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․