Սիլվա Հակոբյան.«Սկզբում ամեն ինչ հեքիաթային ես պատկերացնում, հետո բախվում իրականության հետ»


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Հարցազրույցը տպագրվել է 2018թ․-ին

Հայտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել` հետևելով նրանց բեմական գործունեությանը: Tert.am Life-ի «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ բացահայտում ենք երգչուհի Սիլվա Հակոբյանին:

Սիլվային հանրությունը ճանաչում է որպես հանգիստ ու անվախ մարդու, պարզվում է, իր ամենամեծ թերությունը երգչուհին համարում է հենց վախերը:

- Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

- Համեստությունը:

- Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կցանկանայիք շտկել կամ վերացնել։

- Երևի վախը, որ, երբեմն, ունենում եմ: Իհարկե, վախեր բոլորն ունեն, բայց կան բաներ, որոնց հանդեպ ես վախ ունեմ ու կուզեի փոխել:

 

 

- Իսկ ինչի՞ց եք շատ վախենում։ Այդ վախն անհաղթահարելի համարո՞ւմ եք։

- Մթությունից եմ շատ վախենում: Եղել է դեպք, երբ հայտնվել եմ մթության մեջ, արագ լույս եմ վառել։) Բարձրությունից էլ եմ շատ վախենում: Իսկ եթե ավելի գլոբալ ասեմ, պատերազմից եմ վախենում:

- Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։

- Անբուժելի հիվանդությունները բուժելու կարողությամբ: Կունեի կարողանալ այնպես անել, որ ապրել շարունակեն նույնիսկ այն մարդիկ, ում ապրելու հույս այլևս չեն տալիս:

- Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։

- Չարությունը: Դա կարող է արտահայտվել անգամ դիմացինի մասին կարծիք հայտնելիս կամ դիմացինի կյանքում տեղի ունեցած լավ իրադարձությանը չարությամբ վերաբերվելով:

- Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։

- Մենակ մնալու հնարավորություն, երևի, այն դեպքերում է լինում, երբ ճամփորդում եմ: Տարբեր բաների մասին եմ մտածում: Ավելի շատ ապագայի ծրագրերի հետ կապված մտքեր եմ ունենում:



- Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։

- Ես հունից շատ ուշ դուրս եկող մարդկանց շարքին եմ պատկանում, բայց երբ դուրս եմ գալիս, արդեն անդրդվելի վիճակ է լինում: Սա , իհարկե, ծայրահեղ դեպքերի համար եմ ասում: Կան բաներ, որ կարող են միանգամից նյարդայնացնել ու հունից հանել ինձ: Եթե լինում է այդ պահը, նախընտրում եմ տվյալ մարդուն ասել, թե որն է իր սխալը։ Դա ավելի ճիշտ է, քան նեղվածությունը քո մեջ պահելը, անընդհատ հիշելն ու նյարդայնանալը:

– Իսկ ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:

- Երեխաներն ու իրենց ժպիտը: Հենց տեսնում եմ զարմիկներիս ու զարմուհիներիս ժպիտը, վերջ, մոռանում եմ ամեն վատ բան: Նաև, կարող եմ հեռուստացույցով կենդանական աշխարհի մասին ինչ–որ բան դիտել։ Դա ևս հանգստացնող բնույթ ունի:

– Ինչի՞ց կարող եք հիասթափվել։ Հասցրե՞լ եք ունենալ խորը հիասթափություն։

- Իհարկե: Իմ աշխատանքում դա ուղղակի անխուսափելի է: Շատ են լինում հիասթափություններ` կապված իրադարձությունների, մարդկանց հետ: Սովորաբար, եթե մարդուց հիասթափվում եմ, մի բան կոտրվում է, չեմ կարողանում նորից շփվել տվյալ մարդու հետ: Երբ նոր ես մտնում ասպարեզ, ամեն ինչ այլ է լինում, ավելի հեքիաթային պատկերացումներ ես ունենում, հետո բախվում ես իրականության հետ ու հասկանում, որ ամեն ինչ չէ, որ կարող է քո պատկերացրածի պես հարթ լինել: Չեմ առանձնացնի կոնկրետ ինչի մասին եմ խոսում, բայց գործընկերներիցս ում էլ հարցնեք, հիասթափություններ ունեցած կլինեն:



- Ափսոսանքի զգացողություն հաճա՞խ եք ունենում, ինչի՞ համար ամենից շատ ափսոսում:

- Ափսոսանք շատ եմ ունենում: Օրինակ, ափսոսում եմ, որ ինչ-որ առիթ բաց եմ թողել անելու այս կամ այն բանը, իսկ հետո արդեն ուշ է եղել դա անելու համար:

- Ձեզ համար ոգեշնչման աղբյուրը ո՞վ կամ ի՞նչը կարող է լինել։

- Հայրենիքս:

- Եթե քաղաքական գործիչ լինեիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը։

- Դեպի պայծառ ապագա ։)

- Կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

– Այո, իհարկե, «Ամեն ինչ առջևում է»: Ինչ էլ անում եմ, միևնույն է, քիչ է։ Ես փորձում եմ այդ կարգախոսով էլ առաջնորդվել` առջևում դեռ ավելի շատ բաներ պետք է անեմ:

- Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է:

- Խաչս և շատ փոքրիկ աղոթագիրք ունեմ, որի մեջ գրված է Սիլվա, և Տերունական աղոթքը:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․