Զարմանալի բաղադրատոմս, որը կկանգնեցնի ձեռքերի ծերացումը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Ծերացումը բնական շրջափուլի մի մասն է, որի մեջ ոչ մի անսովոր բան չկա, և մենք բոլորս էլ անցնելու ենք դրա միջով երբևէ։

Ծերության առաջին նշանները, ցավոք, ի հայտ են գալիս մեր մաշկի վրա։ Առաջինը, որ մենք սկսում ենք նկատել, աչքերի շուրջ եղած կնճիռներն են, լայնացած ծակոտկեններն ու դեմքի, պարանոցի ու դեկոլտեի հատվածի վրա հայտնված տարիքային բծերն են։

Մենք առանձնապես ուշադրություն չենք դարձնում մեր ձեռքերի վրա, բայց նրանք նույնպես անխուսափելիորեն տուժում են ծերացման անխուսափելի գործընթացից։ Մեր ձեռքերն արագ են ծերանում այն պատճառով, որ մենք դրանք առավել հաճախ ենք օգտագործում, քան մեր մարմնի այլ մասեր։ Լվանում ենք սպասքը, տան հիմնավոր մաքրություն ենք կատարում, կերակուր ենք պատրաստում. այս ամենը և շատ այլ բաներ անխուսափելիորեն հետք են թողնում մեր ձեռքերի վրա։ Բարեբախտաբար, կան մի շարք եղանակներ ու հնարքներ, որոնք թույլ կտան, որ ձեռքերը դեռ երկար ժամանակ երիտասարդ ու խնամված տեսք ունենան։

 

 

Ահա թե ինչպես կարելի է ձեռքերը պաշտպանել վաղաժամ ծերացումից

Առաջինը և ամենակարևորը, ինչ անհրաժեշտ է անել, ուշադրություն դարձնելն է այն բանին, թե որքան հաճախ են ձեր ձեռքերը կոնտակտի մեջ մտնում մանրէների, բակտերիաների ու այլ արտաքին, ձեռքերի մաշկը պոտենցիալ վնասող գործոններին, և նրան, թե որքան հաճախ եք դուք ձեր ձեռքերը լվանում, քանի որ դրանք սերտորեն կապված են ձեռքերի ծերացման գործընթացի հետ։

Դուք կարող եք ձեռքերի համար դիմակներ պատրաստել, կարող եք օգտագործել անգամ այն դիմակները, որոնք դուք ձեր դեմքին եք քսում։ Դա շատ օգտակար է, քանի որ ձեռքերի պիլինգի օգնությամբ դուք կհեռացնեք մաշկի բոլոր մեռած բջիջներն ու դրանք ավելի փափուկ ու երիտասարդ կդարձնեք։

 

 

Մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել տնական հետևյալ սկրաբի բաղադրատոմսը, որն ավելի արդյունավետ և բնական է։

Բաղադրիչները՝

  • Դարչին
  • շագանակագույն շաքար
  • ձիթապտղի յուղ

Բոլոր բաղադրիչները խառնել, ապա նրբորեն մերսելով՝այս խառնուրդը քսել ձեռքերին։ Դրանից հետո ձեռքերը լվացեք տաք ջրով ու չորացրեք։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․