Շերտավոր խմոր պատրաստելու գաղտնիքներն ու նրբությունները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Խմորի մեջ ձվի առկայությունը թույլ է տալիս ունենալ ավելի որակյալ թխվածքներ: Խմորի մեջ քացախի ու աղի առկայությունը ոչ միայն ավելի համեղ է դարձնում թխվածքները, այլև խմորը դարձնում է ավելի առաձգական:

Քացախը բարձրացնում է սոսնձանյութի ու ալյուրի որակը: Սակայն միաժամանակ պետք է խուսափել քացախի ու աղի չարաշահումից, այլապես դրանց համը զգալի կլինի թխվածքների մեջ:

Ալյուրն անպայման պետք է մաղել, որպեսզի թթվածնով հարստանա: Ջուրը պետք է սառը լինի, բայց սառցաջուր պետք չէ օգտագործել: Սովորաբար, ջուրը վերցնում են ալյուրի հետ 1:2 հարաբերակցությամբ: Ջրի փոխարեն կարելի է վերցնել սառը կաթ. այդ դեպքում թխվածքներն ավելի համեղ կլինեն, սակայն խմորի առաձգականությունը կտուժի: Լավագույն տարբերակը կլինի ջրի ու կաթի խառնուրդը:

 

 

Գրտնակելիս շերտավոր խմորը, սովորաբար, դնում են կարճ կողմը դեպի գրտնակողը, այդ դեպքում ստացվում է շերտավորում: Խմորը կարելի է թեթևակի գրտնակել թե՛ աջ ու թե՛ ձախ՝ ուղղանկյան ձև տալու համար: Միայն թե այդ ուղղություններով պետք է թեթևակի գրտնակել: Պատրաստի խմորը պետք է կտրել սուր դանակով՝ խմորի եզրերը չճմրթելու համար:

Բացված շերտի հաստությունը պետք է լինի 4.5-8 մմ՝ կախված թխվածքի տեսակից: Խմորի երեսին ձու քսելիս պետք է շրջանցել կողքերը, քանի որ ձուն խանգարում է ու թույլ չի տալիս, որ խմորը բարձրանա: Թխելուց առաջ խմորի մակերևույթը պետք է պատառաքաղով կամ սուր դանակով ծակծկել, որպեսզի թխվելիս գոլորշին դուրս գա, խմորը փուչիկներ չտա և հարթ մակերևույթ ունենա:

 

 

Ծակծկելուց հետո պետք է խմորը 15-20 րոպե թողնել, հետո դնել ջեռոցի մեջ: Առաջին 5-7 րոպեում չի կարելի ջեռոցը բացել: Թխվածքները տապակի մեջ դնելուց առաջ պետք է տապակը սառը ջրով ցողել: Շերտավոր խմորով թխվածքները պետք է թխել 220 աստիճանում, այլապես կարագը խմորից կհոսի, իսկ թխվածքները կլինեն չոր ու քիչ շերտերով:

Գրտնակելիս սեղանի վրա պետք է ալյուր ցանել միայն նրա համար, որ խմորը սեղանից հեշտությամբ պոկվի: Եթե ալյուրը շատ լինի, թխվածքները լավ չեն բարձրանա: Կարագի մեջ եղած ալյուրը նպաստում է խմորի շերտերի ամրությանը: Շերտավոր խմորով պատրաստի թխվածքը ձևավորում են հովանալուց հետո:

 



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․