Այլևս երբեք քնելիս բջջայինը անկողնում չեք պահի


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ բջջային հեռախոս օգտագործող մարդկանց 44 տոկոսն այն քնելիս անկողնում է պահում՝ զարթուցիչի ձայնը լսելու, կարևոր զանգեր և հաղորդագրություններ բաց չթողնելու համար: Սակայն բարի մտադրություններն առողջության համար կարող են չարիք դառնալ։

Կարող եք բարձը հրդեհել

ԱՄՆ Տեխաս նահանգի դեռահաս բնակչուհիներից մեկը գիշերը ծխի հոտից էր արթնացել և պարզել, որ բարձի տակ թողնված Samsung Galaxy հեռախոսն արդեն կիսով չափ հալչել է և սավանն ու ներքնակը այրել: Ճիշտ է՝ դեպքի մեղավորը սարքի հետ անհամատեղելի մարտկոցն էր, որի վտանգավորության մասին հեռախոսի օգտագործման ձեռնարկը հատուկ զգուշացում է հղում, բայց նույն ձեռնարկի մեջ նաև մեկ այլ տեղեկություն կարելի է գտնել՝ սարքը անկողնային հաստ պարագաներով ծածկել չի կարելի:

 

 

Կարող եք ինքներդ ձեզ քնից զրկել

Բջջային հեռախոսները (ինչպես նաև պլանշետները, հեռուստացույցն ու LED էկրանով համալրված այլ սարքերը) կապույտ լույս են արձակում, ինչը կարող է քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրության ծավալների նվազեցման և ցիրկադային ռիթմերի խանգարման հանգեցնել: Երևույթի պատճառն այն է, որ հիշյալ սարքավորումներից արձակվող լույսի ալիքները ցերեկային լույսի երկարությունն ունեն և կարող են մարդու օրգանիզմին շփոթմունքի մեջ գցել: Ընդհանրապես, նորմալ քուն վայելելու համար հարկավոր է անկողին մտնելուց երկու ժամ առաջ բոլոր էլեկտրական սարքավորումներն անջատել, իսկ բջջայինն ու անձնական համակարգիչը ննջասենյակից հեռու պահել:

Առավել լուրջ առողջական խնդիրների մասին

Հակառակ շրջանառվող համոզմունքների՝ դեռևս գիտականորեն ապացուցված չէ, որ բջջային հեռախոսը կարող է այս կամ այն հիվանդության, ընդհուպ մինչև քաղցկեղի առաջացում հրահրել: Ավելին, որոշ փորձագետներ պնդում են, թե բջջային հեռախոսն այնքան փոքր չափաբաժնով էլեկտրամագնիսական ճառագայթում է արձակում, որ հնարավոր չէ անգամ ռենտգեն հետազոտության և միկրոալիքային վառարանի հետ համեմատել:

Այդուհանդերձ, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2011թ. հատուկ նախազգուշացմամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, թե հիշյալ սարքի օգտագործումը կարող է քաղցկեղածին ազդեցության ունենալ մարդկանց և հատկապես երեխաների շրջանում, քանի որ վերջիններս առավել բարակ գանգ ու գլխամաշկ ունեն՝ արձակվող ճառագայթմանը հակազդելու համար:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․